Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Զիդանը որոշել է բաժանվել «Ռեալի» 5 ֆուտբոլիստներից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Զինեդին Զիդանը կողմնորոշվել է, թե որ ֆուտբոլիստներից է բաժանվեու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

AS-ի համաձայն՝ ցուցակում տեղ են գտել Գարեթ Բեյլը, Դանիել Սեբալյոսը, Բրահիմ Դիասը, Մարիանո Դիասը եւ Մարկոս Լյորենտեն: Արքայական ակումբում հարցականի տակ է նաեւ գերմանացի Տոնի Կրոսի եւ իսպանացի Իսկոյի ապագան:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալն» արդեն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունից: Իսպանիայի առաջնության 32-րդ տուրից հետո մադրիդյան ակումբը 61 միավորով երրորդն է եւ 4 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»։ Առաջատար «Բարսելոնան» ունի 74 միավոր:

website by Sargssyan