Փոխարժեք՝
476.8
$
540
7.62

Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին

Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) բռնկված հրդեհից փրկված արվեստի գործերը տեղափոխվել են քաղաքապետարանի շենք։ Մի քանի օրից, փորձագետների կողմից ուսումնասիրությունից հետո, դրանք կհանձնվեն Լուվրին։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։

Հաղորդվում է, որ փրկվել են մի քանի նկարներ, նաև զոհասեղանը, զոհասեղանի խաչը։

Ավելի վաղ  Le Figaro-ն գրել էր, որ տաճարում գտնվող մասունքները հրդեհի հետևանքով չէին վնասվել։

Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր նախօրեն, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 հրշեջ:

Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Փարիզի Աստվածամոր տաճարը  Ֆրանսիայի հաղթանակների և ողբերգությունների վկան է, այն կանգուն է մնացել  Ֆրանսիկան մեծ հեղափոխությունից և երկու աշխարհամարտերից հետո։
Նոտղը Դամ դը Պաղիում պահպանվում է  Քրիստոսի գլխի փշե պսակը, որը հնարավոր է եղել փրկել։ Եվրանյուզի հաղորդմամբ, մոտ օրերս ճարտարապետներն ու փորձագետները կգնահատեն Փարիզի Աստվածամոր տաճարի վիճակը։

website by Sargssyan