ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարոն Մարուքյան, ի՞նչ ա նշանակում՝ դու ո՞վ ես. Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն». Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ կարիք կա անընդհատ շահարկել ու ասել, թե ընդդիմության նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, իսկ Ազգային ժողովի հանձնաժողովները դակում այդ որոշումները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ամեն անգամ ընդդիմությունն ասում է՝ այ ընդդիմության նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, հանձնաժողովը դակում է, դուք էլ այստեղ եք դակում, այ ձեր ցավը տանեմ, հիմա բացենք մյուս օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնել են ընդդիմության կողմից եւ դրական եզրակացություն են ստացել։ Ինչ կարիք կա դա անընդհատ շահարկել, իհարկե այդպես չի»,–նշեց նա։

ԱԺ նախագահը շեշտեց՝ երբ շատ ուժեր հարմարվել էին նախորդ իշխանությունների կողմից սահմանված խաղի կանոններին, 7-րդ գումարման Ազգային ժողովի շատ պատգամավորներ իրենց քաղաքացիական պայքարն էին մղում. «Տիկին Զոհրաբյան, դուք գիտեք որ ես անձնապես ձեզ շատ հարգում եւ սիրում եմ, բայց այսուհետ մի ասեք՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, Արարատ Միրզոյանի շնորհիվ հայտնվել եք այստեղ։ Այստեղ մարդիկ են նստած, որոնք լուրջ հետագիծ ունեն անցած եւ պրոֆեսիոնալ եւ քաղաքական պայքարի առումով։ Երբ շատ ուժեր հարմարվել էին եղած խաղի կանոններին, կոռուպցիային, ապօրինություններին, այստեղ մարդիկ են նստած, որոնք Ազգային ժողովի պարիսպների մոտ -20 աստիճանի պայմաններում պլակատներով սառում էին, կամ այլ ձեւերով իրենց քաղաքացիական պայքարն են իրականացրել կամ դիրքորոշում են հայտնել տասնյակ տարիներ շարունակ։ Ի դեմս ինձ ձեր առաջ կանգնած է մի մարդ, որը առաջին անգամ ծեծ 2004–ին ա կերել Բաղրամյան պողոտայում»։

Անդրադառնալով Մարուքյան–Հայրապետյան լեզվակռիվին, Միրզոյանն ասաց. «Անընդհատ առիթ կլինի կռիվ անելու, բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է լուրջ թեմաներով կռիվ անենք, այսօր թեմա չկար ընդհանրապես, ես չհասկացա ինչի նման բան արեցիք, կոռեկտությունը պահել է պետք։ Չի կարելի շահարկել եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնել։ Պարոն Մարուքյան, ի՞նչ է նշանակում «դու ո՞վ ես» ։ Չէ լուրջ, խմբակցության ղեկավարը հանձնաժողովի նախագահին ասում է՝ դու ո՞վ ես, է՜։ Մխիթար Հայրապետյանն ա, հարցեր կա՞ն»։

Եզրափակելով ԱԺ նախագահը հռետորական հարց տվեց. «Արդյոք սա է այն Ազգային ժողովը, որ ուզում էինք ունենալ»։ Իսկ վերջում նա խնդրեց պատգամնավորներին պրովոկոցիաների չտրվել եւ պրովոկացիա չանել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular