ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական տուրք կլինկերի վրա, և մոտ 2000 մարդ կխուսափի գործազրկությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արման Հարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Արդեն երկրորդ օրն է, ինչ «Արարատ» ցեմենտի գործարան տանող ճանապարհը փակվել է աշխատակիցների կողմից։ Բանն այն է, որ օրերս գործարանի 1150 աշխատակիցներեր ծանրուցում են ստացել աշխատանքային պայմանագրի դադարեցման վերաբերյալ, ինչն էլ հենց դարձել է աշխատակիցների վրդովմունքի պատճառը։ 
Շատերին է հայտնի գործարանի տնօրինության նման որոշման պատճառը, Տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացված օրինագծի համաձայն՝ Իրանից Հայաստան ներկրվող կլիկերի վրա տուրք չի լինելու, ինչը հայաստանյան շուկայում գործող ցեմենտ արտադրողների համար սպառնալիք է, եթե շարունակեն տեղական հումքով ցեմենտի արտադրությունը, կկրեն անասելի վնասներ՝ սննկացումից մինչև գործարանի գործունեության դադարեցում։ Հենց սրանից խուսափելու համար «Արարատ» ցեմենտի գործարանը որոշում է կայացրել աշխատել կլինկերով, և մոտ 100 աշխատակիցներ լիարժեք կարող են արտադրել ցեմենտի ամբողջ խմբաքանակը։
Այնուամենայնիվ գործարանի աշխատակիցները ուզում են ծանուցումները չեղարկվեն, ու նրանք շարունակեն աշխատել գործարանում, բնակչությանը ընդառաջ գնալով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը վաղը՝ ապրիլի 17-ին, ժամը 15։00-ի սահմաններում հանդիպում է կազմակերպել գործարանի աշխատակիցների հետ, և ծանոթ լինելով նրա գործունեությանը, կարելի է ենթադրել, որ այս հարցը կստանա իր տրամաբանական լուծումը։
Սակայն նկատելի է մի խնդիր, երեկվանից ժողովրդի մեջ անդադար խոսում են մոտ 10 քաղաքացիներ, ովքեր ոչ մի առնչություն չունեն գործարանի հետ, նրանց տեքստերից կարելի է ենթադրլ, որ նրանք հակատրամադրություններ են ստեղծում ժողովրդի մեջ, ու չնայած այն բանի, որ նրանց պահանջը գրեթե բավարարված է՝ Ծառուկյանի հետ հանդիպումը մոտ է, այս սադրիչների խմբակը շարունակում է ժողովրդին տրամադրել գործատուի դեմ։ Ենթադրում ենք, որ նրանք սպասարկում են ինչ-որ կլինկեր ներկրող ընկերության նեղ անձնական շահերը։ 
Պետք է նշել, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվի, այս հարցն էլ կստանա բնակչության համար ընդունելի լուծում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular