Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Ներիշխանական նոր սկանդալ. ազատվում են նաև ռուսաստանահայ մեծահարուստ Սարկիսով եղբայրներից

Հետհեղափոխական փոփոխությունները նորանոր «հասցեներ» են ընդգրկում: «Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Ըստ մեր աղբյուրների, վերջինս, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին:

Նշենք, որ Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են: Նիկոլայ Սարկիսովը կրտսեր եղբայրն է, իսկ բիզնեսների կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը: Նրանք պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի վերին հորիզոնականներում: Նրանց են պատկանում «Ռեսո» խմբի հետ կապված տարբեր ընկերությունների, այդ թվում՝ ապահովագրական, բանկային, լիզինգային, բժշկական և այլն, բաժնետոմսերի մեծ մասը:

Նիկոլայ Սարկիսովը Լիոնում ՀՀ հյուպատոս էր նշանակվել 2013թ. հուլիսին՝ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ:

website by Sargssyan