Դ. Իոանիսյանի հերթական «աբիժնիկ» դրսևորումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնուշիկ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրեր առաջ էր, երբ Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցավ Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործների հետ և նրանց տրամադրեց այն անհրաժեշտ պարագաները՝ պարարտանյութ, հենակներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն, որոնք անհրաժեշտ են բանակիչներին՝ աշխատանքները սկսելու համար: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, «աբիժնիկ» Դանիել Իոաննիսյանը գրել էր, թե Գագիկ Ծառուկյանը մարզեր է այցելել դիվանագիտական պետհամարանիշերով, վայ-վույ դրել, մինչդեռ այդ համարանիշերի վերաբերյալ դեռևս տարիներ առաջ է պարզաբանումներ տրվել հենց ԱԳՆ-ից, որ դա օրենքով նախատեսված ընթացակարգով է եղել և այդտեղ խախտում չկա: Այս տղան շատ է աչքի ընկել իր նեգատիվ լինելով և բազմաթիվ անգամներ է ապացուցել, որ ունի խնդիրներ հոգեկանի հետ ու հենց այդ համատեքստում էլ պատահական չէր, որ հենց Դանիելը բարձրաձայնեց այդ անիմաստ թեման:
Հարկավոր էր ոչ թե քննարկել, թե ինչ համարանիշներ ունի Գագիկ Ծառուկյանի մեքենան, այլ, թե ինչու էր նա գնացել մարզեր, ինչ էր զրուցում և առաջարկում ժողովրդին: Թերևս ինձ համար Դանիելի նման պահվածքը այդքան էլ զարմանալի չէր, բայց և այնպես այս երիտասարդն ամեն անգամ ինձ զարմացնում է իր աբսուրդ դատողությամբ և ուղղորդված ու խտրական գործելաոճով, անուն էլ դրել է, թե հանրային գործունեությամբ է զբաղված: Այ ծախված...