Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Հնդկաստանը սեփական արտադրության թեւավոր հրթիռ է փորձարկել

Հնդկաստանը երկրում ստեղծված  հեռահար գործողության շառավղով Nirbhay մինչձայնային թեւավոր հրթիռի բարեհաջող փորձարկումներ է անցկացրել,  հաղորդում  է NDTV հեռուստաալիքը վկայակոչելով DRDO Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների հնդկական կազմակերպությունում աղբյուրներին:

Հրթիռը արձակվել է երկուշաբթի Չանդիպուր զորավարժարանից՝ Հնդկաստանի արեւելյան Օրիսա նահանգում:

Ըստ աղբյուրների՝ հրթիռն օդում գտնվել է ընդհանուր առմամբ 42 րոպե եւ 23 վայրկյան: Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունում նշել էին, որ հրթիռը կարող  է 100 մետր բարձրության վրա 0.7 Մախ արագությամբ թռչել:

Հրթիռի թռիչքին հետեւել են ցամաքային ռադարների օգնությամբ, իսկ մնացած չափանիշները կարգավորվել են կազմակերպության մշակած հեռաչափական կայաններով:

Մինչ այդ Nirbhay-ի բարեհաջող արձակումը իրականացնել 2017-ի նոյեմբերին:

Այս փորձարկումները 2014-ից հետո առաջին հաջողված փորձարկումներն են:

website by Sargssyan