ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիվանդ երևակայություն ունեցող գործիչներին չպետք է թույլ տալ մթագնել հասարակության գիտակցությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անդրանիկ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդիպեցի Դանիել Իոաննիսյանի կողմից կատարված մի գրառման, որտեղ նշվում էր , որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Արարատի մարզում խաղողագործների հետ հանդիպմանը ժամանել էր Բելառուսի դեսպանական պետհամարանիշները կրող մեքենայով։ 
Ինձ համար ուղղակի անընդունելի է այ հանգամանքը, որ Դանիել Իոանիսյանի նման անհասկանալի երևույթը փոխանակ խոսի թե ինչո՞ւ էր Ծառուկյանը հանդիպում խաղողագործների հետ , նախընտրեց շեշտը դնել մեքենայի պետհամարանիշների վրա։ Բանն այն է, որ հանդիպման պատճառը խաղողագործներին աջակցելն ու խրախուսելն էր, օգնություն հատկացնելը, պարարտանյութով ապահովելը, մասնագիտական նորագույն տեխնիկայով համալրելն էր։ Հետաքրքիր է չէ, այս ամենի մասին ոչ մի խոսք չի գրում, բայց այ «համարները» շեշտել ա որ շեշտվում ա։ Ըստ իս նման վարքագիծը խոսում է նրա «աբիժնիկ» մարդկային տեսակի մասին, քանզի միայն «աբիժնիկը» կարող է սպիտակ թղթի վրա տեսնել սև կետ։
Եվ սա առաջին դեպքը չէ, որ այդ թյուրիմացությունը իրեն նման վարքագիծ է թույլ տալիս և ի ցույց դնում իր ով լինելը։ Ուղղակի պետք է զգույշ լինել և թույլ չտալ, որ նմանատիպ հիվանդ երևակայություն ունեցող գործիչները բազմանան և իրենց գործունեությամբ մթագնեն մեր հասարակական կյանքը։ 
Հ․Գ․ Իսկ ինչը վերաբերվում է դեսպանական պետհամարանիշներով ավտոմեքենային, նշեմ, որ տարիներ առաջ լրագրողներից մեկն այս առիթով հարցում էր կատարել ԱԳՆ, և պարզել էր , որ տվյալ պետհամարները օրինական կարգով հայտագրվել է Բելոռուսի դեսպանատան կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular