ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վորոնեժում վթարից տուժած հայերի անուն ազգանունները ճշտվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վորոնեժում օգոստոսի 24-ի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների անուն ազգանունները ճշտվել են: ԱԻՆ-ին մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 համարանիշի ավտոմեքենան, որը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, վարել է 31-ամյա Մանուկ Պետրոսի Պետրոսյանը, նա մահացել է:

Մահացած մյուս քաղաքացին ավտոմեքենայի ուղեւոր 35-ամյա Գագիկ Ժիրայրի Հակոբյանն է: Հիվանդանոց տեղափոխված երկու ուղեւորներն են 35-ամյա Ա.Վ. Էդոյանը եւ Ռոման Հ.-ն: Նրանք գտնվում են Վորոնեժի տարածաշրջանի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոցում:

Ըստ ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ի՝ օգոստոսի 24-ին, ժամը 06.21-ին ՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովորոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել: Վարորդն ու ուղեւորներից մեկը մահացել էին, երկու ուղեւոր տեղափոխվել հիվանդանոց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular