ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեմենտի արտադրության ոլորտում, տեղական արտադրողին արտոնություններ չտրամադրելը ազդելու է գործարանի աշխատակիցների վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միսակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տեղական արտադրանքի խթանումը տնտեսական աշխուժության կարևոր գրավականներից մեկն է, տեղական արտադրանքի խթանման մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանք մեծամասամբ մնում են զուտ խոսքեր, իսկ իրականությունը այլ բանի մասին է խոսում: Մի պարզ օրինակ բերենք՝վերջերս խոսվում է մի նախագծի մասին, որ Պարսկաստանից ներկրվող ցեմենտի վրա դրվելու է պետական տուրք, սակայն տուրքից ազատված է լինելու նույն Պարսկաստանից ներկրված կլինկերը: Սա նշանակում է, որ այս գործընթացից տուժելու են ոչ թե սեփականատերերը, ովքեր կարող են էժան կլինկեր ներկրել, վերամշակել ու ստանալ ցեմենտ ու այն վաճառել, այլ հասարակ աշխատող քաղաքացիները, որոնք այս պարագայում մնալու են գործազուրկ քանի-որ նրանց աշխատանքի կարիքը այլևս չի զգացվելու: Որպես հետևանք նշենք, որ միայն Արարատցեմենտում շուրջ 1200 մարդ գործազուրկ է դառնալու:
Մի նկատառում էլ անենք, խոսվում է, որ Պրասկաստանից ներկրված ցեմենտը անհամամետալի էժան է, սակայն դա այդքան էլ այդպես չէ, դատեք ինքներդ Պարսկաստանից ներկրված ցեմենտի մի տոննան արժե 39000 դրամ, իսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատցեմենտի մի տոննան արժե 40000 դրամ, այսինքն տարբերությունը պարզապես չնչին է: Այս պարագայում ինչու ամեն ինչ չանել տեղական արտադրանքը խթանելու համար, չէ որ հակառակ պարագայում միայն տուժելու է ՀՀ քաղաքացին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular