ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում մեկնարկեց «Երիտասարդ ձեռներեցներ» 2-րդ միջազգային համաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 13-ին Երևանում մեկնարկեց «Երիտասարդ Ձեռներեցներ» խորագրով 2-րդ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են Հայաստանից, Իսպանիայից, Վրաստանից և Իտալիայից ժամանած շուրջ 50 երիտասարդներ, ձեռներեցության փորձագետներ, տարբեր խոսնակներ։ Կոնֆերանսի գլխավոր նպատակն է քննարկել երիտասարդների շրջանում ձեռներեցության կրթության կարևորությունը և բացահայտել երիտասարդների՝ այս ոլորտում նորարարական գաղափարներ կամ լուծումներ առաջարկելու ներուժը։

- Ձեռներեցության վերաբերյալ գիտելիքների տարածումը խիստ արդի խնդիր է, քանի որ երիտասարդները ավելի հաճախ են նորարարական գաղափարներ ունենում, սակայն հմտությունների և գիտելիքի պակասի արդյունքում, այդ գաղափարները այդպես էլ մնում են չիրականացված, - ասաց Երիտարասրդների փոխանակում և համագործակցություն ՀԿ-ի նախագահ Աննա Պլուզյանը։

«Երիտասարդ ձեռներեցներ» կոնֆերանսը «Երազիր, Հավատա, Իրագործիր» 2-րդ ծրագրի մեկնարկային փուլն է: Մեկնարկելով 2018 թվականին՝ «Երազիր, Հավատա, Իրագործիր» ծրագրի շրջանակներում 4 երկրների երիտասարդները հնարավորություն էին ունեցել ձեռներեցության ոլորտում զարգացնել իրենց հմտությունները և գիտելիքները: Հիմնվելով առաջին ծրագրի փորձի վրա, 2-րդ ծրագրի հիմնական
նպատակն է ստեղծել ունիվերսալ մեթադաբանություն, որը երիտասարդների շրջանում ձեռներեցության դասավանդման համար մեթոդական հենք կհանդիսանա և կնպաստի երիտասարդների շրջանում ձեռներեցության տարածմանը։

«Երազիր, Հավատա, Իրագործիր» 2-րդ ծրագրը կշարունակվի մինչև 2020թ. օգոստոսի 1-ը, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցել վերապատրաստման դասընթացների, միջազգային համաժողովների և ձեռներեցության ոլորտում ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի շրջանակներում և իրականացվում է Երիտասարդների Փոխանակում և Համագործակցություն երիտասարդական կազմակերպության կողմից վրացական, իտալական և իսպանական երիտասարադական կազմակերպությունների հետ համատեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular