ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուպերմարկետներում վաճառվող երշիկեղենի պիտակները չեն համապատասխանում պահանջվող նորմերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եփած երշիկեղենի ընտրությունը շուկայում թեև մեծ է, սակայն սպառողը հիմնականում չի կարողանում կողմնորոշվել, թե արտադրանքը, ինչ նյութեր է պարունակում, որքան է մսի բաղադրությունը, կալորիականությունը, թույլատրվող համահոտային խթանիչների քանակությունը և այլն:

Այս պայմաններում դժվար է հասկանալ նաև, թե, օրինակ, բժշկական, սիրողական կամ այլ տեսակներ իրարից ինչով են տարբերվում և առհասարակ ինչ չափանիշների համապատասխան են դրանք դասակարգվում:

Հիշեցնենք, որ վերջին լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել որ «Մոյա Սեմյա» ընկերության սիրողական, սինգա բժշկական և բժշկական բարձր կարգի, «Բիելլա» ընկերության սինյուգա եփած, նախաճաշի, բժշկական ավանդական, «Բեկոն» ընկերության ընտանեկան բժշկական, գերմանական և «Արմ միթ» ընկերության բժշկական և սիրողական արտադրատեսակներում նիտրատի և նիտրիտի չափը գերազանցել է երշիկեղենի բոլոր տեսակներում: Եվ եթե նիտրատների թույլատրելի ամենաբարձր շեմը1 կգ-ի մեջ250 միլիգրամ է, ապա որոշ ապրանքատեսակների մեջ նիտրատների քանակությունը մոտ երեք անգամ ավելի բարձր է եղել:

Եթե սրան գումարենք նաև այն, որ ցանցային խոշոր սուպերմարկետներում եփած երշիկեղենի տարբեր տեսակները հիմնականում վաճառվում է նախապես կտրատված և շատ դեպքերում էլ պարզապես հասկանալի չէ, թե որ ֆիրմայի որ տեսակի երշիկն է փաթեթավորված և կշռածրարված, ապա հստակ կարող ենք ասել, որ ընտրությունը դառնում է անհնար:

Ստացվում է, որ մի դեպքում արտադրողները պատշաճ չեն իրազեկվում, թե եփած երշիկն ինչ նյութեր է պարունակում: Մյուս դեպքում էլ սուպերմարկետներում է պատկերն աղավաղվում: Եվ արդյուքնում սպառողը տուն է տանում իր համար անհասկանալի բաղադրություն և որակ ունեցող ինչ-որ սննդամթերք, որի պիտակի վրա լավագույն դեպքում ընկերության անունն ու տվյալ ապրանքի քաշն ու գինն է նշված, ինչը կրկին օրենքի խախտում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular