Փոխարժեք՝
483.8
$
546
7.55

Մխիթարյանը պատմել է իր երազանքների մասին

Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները, ներառյալ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիրթարյանը, պատմել են իրենց ցանկությունների ու երազանքների մասին։

Այսպես՝ ավտոմեքենաների վերաբերյալ հարցին ի պատասխան Մխիթարյանն ասել է. «Երբ դեռահաս էի, երազում էի Lamborghini-ի մասին։ Երեք տարի առաջ այն գնեցի և արդեն վաճառել եմ»։

Ինչ վերաբերում է էքստրեմալ սպորտաձևերին՝ Մխիթարյանը պատմել է. «Միշտ ցանկացել եմ սքայդայվինգով զբաղվել։ Ճիշտ է, համոզված չեմ, որ այն էքստրեմալ սպորտաձև է համարվում։  Դրան պետք է պատրաստվել, մարզվել։ Հիմա ես անգամ հոգեբանորեն պատրաստ չեմ, բայց միգուցե, ինչ-որ մի ժամանակ կփորձեմ»։

Նա նաև նշել է, որ բարձրությունից չի վախենում։

website by Sargssyan