ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի պարոն Ծառուկյան դիմում եմ որպես Արարատ ցեմենտի աշխատակից ակնկալիքով որ չէք մերժի և մեզ հետ միասին կգաք ԱՐԱՐԱՏ ՑԵՄԵՆՏ ու կփորձենք դուրս գալ այս ցավոտ իրավիճակից ՝ մեզ սպասվում է աշխատանքից ազատում շուրջ 1150 հոգու։
Ընդհամեմը երեքից հինգ կիլոմետրանոց քաղաքի համար, որի բնակչութկան ապրուստի միջոցը Արարատ ցեմենտն է և եթե 1150 մարդ հայտնվի դրսում և անգործ սա կլինի նոր չարիքի սկիզբ։
Համոզված եմ որ կլինեն բողոքի ակցիաներ, կլինեն դժգոհություններ և ավելի բարդ իրավիճակ։
Հավատալով և վստահելով Ձեզ խնդրում եմ հանդիպում Ձեր աշխատողների այսինքն մեր հետ հնարավորինս սեղմ ժամկետում։ Ես համոզված եմ որ մենք մենակ չենք մեր խնդիրների հետ և մեր հոգսերի հետ։
Փորձեցի պարոն Առուստամյանի միջոցով հարցին լուծում տալ ՝ չստացվեց։ Հարգելի պարոն Ծառուկյան այս հարցին պարոն Առուստամյանը նայում է բիզնեսմենի աչքերով, նրան չի հետաքրքրում սոցիալական ծանր վիճակը՝ քաղաքը վարկերի մեջ է։ Այս օրհասական ժամանակաշրջանում երբ շատ բարդ իրավիճակ է և երկրում և մարդկանց հոգիներում մեզ ՝ ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԻՍ մի թողեք մենակ մեր ցավի հետ։ Արարատ քաղաքում յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում կա չարորակ կամ բարորակ ուռուցքով հիվանդ և ամբողջ քաղաքը նորից եմ շեշտում վարկերի տակ է ՝ ուստի այդ աշխատավարձը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի, բայց առաջնայինը կա և մնում է մեր արժանապատվությունը՝ մենք պայքարող տեսակ ենք ու ոչ մի բանվոր և ոչ մի ԱՐԱՐԱՏՑԻ անգործ չի մնալու՝ հուսով եմ դուք նույն կարծիքին էք։
Սիրով և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ մեր և Ձեր գործարանում՝ Արարատ ցեմենտում։

Հարգանքներով ՝ Ալինա Մախսուդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular