ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարևորելով ՀՀ բոլոր մարզերի զարգացման ու առավել հզորացման հայրենանվեր ու կարևոր առաքելությունը՝ ԻՄԷՔՍ Գրուպը շարունակում է իր 22 ամյակի միջոցառումների շարքը:

Ապրիլի 13-ին իմէքսականները Արմավիրում էին, նպատակը՝ մասշտաբային ծառատունկ, որի ժամանակ տնկեցին 222 ծառ, որոնք խորհրդանշում էին ընկերության 22 երկար ու ձիգ տարիները:

ԻՄԷՔՍ Գրուպում խորապես համոզված են, որ ծառ տնկելը ոչ միայն ազգային, այլև համամարդկային կարևորության հարց է, որի նպատակն է ընդլայնել կանաչ տարածքները, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեջ սերմանել շրջապատը կանաչ պահելու ձգտումը, մեկ քայլ ևս մոտեցնել մարդուն բնությանը, իսկ մարզերի զարգացման հայրենանվեր գործը բոլորիս պատասխանատվությունն է:

Ծառատունկին ընկերության աշխատակիցները իրենց փոքրիկների հետ էին:

- Ուշադրությունն ու խնամքը դեպի շրջակա միջավայրը, բնության պահպանության կարևորումը և մարզերի զարգացման հայրենանվեր գործում փոքրիկ լումայի ներդրումը, ինչու ոչ, յուրաքանչյուրիս պարտքն է,- ժպիտով ասում են ԻՄԷՔՍ Գրուպի աշխատակիցները և համոզված են, որ արմավիրցին և բնությունը իրենցից գոհ կմնան:

Կարևորելով տուրիզմի և մարզերի զարգացումը՝ ընկերությունում համոզված են, որ միջոցառումը պետք է ունենա մշտական բնույթ և վարակիչ լինի մյուսների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular