ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղողագործն իր կողքին ունի կանգնած հզոր մարդ, ով իր խոսքը միշտ գործով է ապացուցել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արիաննա Հայկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ավանդույթի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը մինչ գյուղատնտեսական աշխատանքները սկսելը հանդիպել է Արարատի մարզի գործընկեր խաղողագործների հետ: Հանդիպման ժամանակ գյուղացիները իրենց շնորհակալությունը հայտնեցին Գագիկ Ծառուկյանին՝ տարիներ շարունակ իրենց կողքին լինելու, նրանց խնդիրներին լուծում տալու համար: Ամեն տարվա պես, այս տարի նույնպես՝ խաղողագործներին տրամադրվեցին թունաքիմիկատներ, պարարտանյութ, հենակներ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն: Մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է խաղողագործին՝ հաջող տարի և որակյալ բերք ունենալու համար: Բայց սրանով չի սահմանափակվում ԲՀԿ նախագահի աջակցությունը, նրան ուղղված բազմաթիվ խնդրանքները չմնացին անպատասխան: Դեռ անցյալ տարիներից խաղողագործների ունեցած բոլոր պարտքերը ներվեցին, իսկ նոր պարարտանյութերը տրամադրվեցին ինչպես միշտ ինքնարժեքով, որի գումարը գյուղացիները կարող են վճարել միայն բերքը ստանալուց հետո՝ աշնանը: 
Գործընկեր խողողագործները մթերման են հանձնում իրենց ամբողջ մթերքը՝ առանց սահմանափակման, որի համար տրամադրվում են շահավետ պայմաններ: Եվ անկախ այն բանին, թե գործարանն ինչ ֆինանսական խնդիրներ կունենա՝ գյուղացուց խաղողը մթերվում է բարձր գնով:
Շատ լավ լուր նաև այն բնակիչների համար, ովքեր ունեն ծառայության մեջ գտնվող տղաներ, սակայն չեն կարողանում այցելել նրանց. այսուհետ նրանք կարող են գնալ իրենց տղաներին տեսակցության և տանել նրանց համար նախատեսված ծանրոցներ, որը կհովանավորվի Գագիկ Ծառուկյանի կողմից: 
Գագիկ Ծառուկյանի այսօրինակ ազգանպաստ քայլերը տարեցտարի ավելի են շատանում և ունեն շարունակական բնույթ: Գյուղացին հասկանում է, որ նրա կողքին կանգնած է մարդ, ով գործով է ապացուցում իր յուրաքանչյուր հնչեցրած խոսք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular