ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի խաղողագործներին հերթական աջակցությունից զատ Գ. Ծառուկյանը կկազմակերպի նաև զինծառայող ունեցող խաղողագործների այցը դեպի Արցախի զորամասեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վիկ Ամիրաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ավանդույթի համաձայն Գագիկ Ծառուկյանը այցելել է Արարատի մարզ՝ տեղի խաղողագործների հետ զրուցելու և նրանց խնդիրներին լուծում տալու: Արարատում խաղաղողագործների հոծ բազմություն էր հավաքվել, ովքեր ջերմ ընդունելության արժանացրեցին Ծառուկյանին:
Լսելով տարբեր հարցեր ու խնդիրներ՝ Ծառուկյանը ոչ միայն լուծում տվեց նրանց փոքր այգեգործական խնդիրներին, այլև բոլորի համար առաջարկեց հրաշալի պայմաններով խաղողագործական աշխատանքների վերսկսում:
Նախքան հողային աշխատանքները սկսելը օգնություն տրամադրվեց անխտիր բոլոր խաղողագործներին՝ թունաքիմիկատներ, պարարտանյութեր, հենասյուներ, այլ պարագաներ, որոնց անհրաժեշտությունը խաղողագործության մեջ գերկարևոր է: Այս ամենը արվում է խաղողի որակի բարելավման, բերրի դաշտերի ու այգիների ստեղծման , ինչպես նաև գյուղացու արդար աշխատանքը ապահովելու համար: Ամենակարևոր դիտարկումն այն է, որ ամբողջ տրամադրվող պարագաները անտոկոս են և գյուղացին ստիպված չի լինի միաժամանակ տոկոսներ մարել, իսկ բերքը գործարանին հանձնելուց հետո տեղում նա կստանա իրեն հասանելիք գումարը՝ չսպասելով օրերով ու շաբաթներով:
Հանդիպումն անցավ անմիջական ու անկեղծ մթնլորտում, բոլոր նրանք ովքեր ունեին իրենց անձնական հարցերն ու խնդիրները ստացան դրանց պատասխաններն ու լուծումները, իսկ վերջում Գագիկ Ծառուկյանը Արարատի բնակիչների համար, ովքեր Արցախում ունեն զինծառայողներ, խոստացավ կազմակերպել անվճար երթուղիներ դեպի Արցախ և տրամադրել արկղերով անհրաժեշտ պարագաներ ու սնունդ նրանց զինծառայողներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular