ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի թավշյա հեղափոխություն էլ ՊԵԿ-ում է պետք կատարել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էլլա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Եվ այսպիսով, ի՞նչ ունենք ՀՀ տնտեսական բլոկում վերջին ամիսներին, ի՞նչ քայլեր կամ ներդրումներ: 
Մի փոքր այս մասին ինֆորմացիա փնտրելուց հետո բախվում ես մամուլը վերջին օրերին հեղեղած նորությանը՝ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում «Առինջ մոլում»: Փնտրում ես հիմնավորում, որևէ խախտում, որը հիմք կհանդիսանար ստուգումների համար: Հիշեցնեմ սա այն «Առինջ մոլն» է, որը 3 տարով անվճար տաղավարներ էր տրամադրել առևտրականներին՝ ոտքի կանգնելու և նոր միայն վճարումներ կատարելու համար: Առևտրականներն իրենք ոչ մի բողոք չունեն, բայց ՊԵԿ-ը իսկական մասկառադ և մասկի շոու է կազմակերպել Առինջ մոլում:
Լավ, ուրեմն «Առինջ մո՞լն» է հայկական տնտեսության զարգացմանը խոչընդոտող առաջնային օբյեկտը, որտեղ բազմաթիվ անգամներ էլ ստուգումներ կատարվել են և ոչ մի խախտում չի հայտնաբերվել, բարեխիղճ հարկատու «Առինջ մո՞լ»-ն է ներդրումների բացակայության գլխավոր խնդիրը: Բնականաբար ոչ: Ուրեմն շան գլուխն այլ տեղ է թաղված:
Թերևս վերջին հայտնի իրադարձությունների ֆոնին Գագիկ Ծառուկյանի կշռադատված տնտեսական հիմնավորումները՝ փոքր և միջին տնտեսվարողների հարկային բեռը նվազեցնելու և ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ որոշակի քայլերի մասին պարզապես դուր չեն եկել համապատասխան օղակներին: 
Նախկին համակարգի ներկայացուցիչ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թերևս, իներցիոն ուժով նոր իշխանություններին հաճոյանալու հին տակտիկան է որդեգրել. հարկային տեռոր բոլոր նրանց հանդեպ, ովքեր դույզն-ինչ թթու խոսք են հնչեցնում իր վարած հարկային քաղաքականության մասին:
«Առինջ մոլի» ցուցադրական շոուն կավարտվի, այնտեղ, իհարկե, հերթական անգամ ոչ մի խախտում չի հայտնաբերվի, սակայն նստվածքը դեռ երկար կմնա օտարերկրյա ներդրողների և գործարարների շրջանում: 
Ի՞նչ մեսիջ է սրանով Հայաստանն ուղարկում պոտենցիալ ներդրողներին: Որ կարող եք աշխատել օրինական, կարող եք փոքր և միջին բիզնեսին արտոնություններ տրամադրել ձեր իսկ շահույթի հաշվին, սակայն երբ հարկայինի սիրտը շոու ուզեց, անհապաղ պետք է կազմակերպել: 
Մի թավշյա հեղափոխություն էլ ՊԵԿ-ում դեռ պետք է կատարել, նրանց գիտակցությունում, որ նման աշխատելաոճը ուղիղ հարվածում է պետության իմիջին: Զսպե՛ք ձեր ամբիցիաները, պարոնա՛յք, կամ այն մի՛ բավարարեք պետության հեղինակության հաշվին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular