ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ի կողմից իրականացվող գործողությունները դեժավյու են առաջացնում. Դ. Անանյանը շարժվում է նախկինների հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,
 
Օրերս համացանցում ակտիվորեն քննարկվում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերություններում ՊԵԿ-ի կողմից ստուգոմներ անցկացնելը։ Իրականում այս ստուգումներն այդքան էլ պատահական չեն և «ԴԵԺԱՎՅՈՒ»-ի զգացողություն են առաջացնում։
Բանն այն է, որ այս բոլոր ստուգումներն ի հայտ եկան այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահն հանդես եկավ հարկային օրհենսգրքին վերաբերող իր հայտարարությամբ , որտեղ նշեց, որ փոքր և միջին բիզնեսների հարկային բեռը պետք է թեթևանա և դրանով թույլ տրվի, որպեսզի մարդիկ կարողանան զարգացնել իրենց ձեռնարկատիրությունները։ Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, քանզի հասարակության լայն զանգվածների մոտ արժանացավ դրական գնահատականի, և ըստ ամենայնի այդ հանգամանքից նեղսրտեցին մեր «Նոր Հայաստանի» իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանք որոշեցին օգտագործել նախկին իշխանություններից ժառանգած գործելաոճը:
Այս ամենն ուղղակի ծիծաղելի է, քանզի անգամ նախկին իշխանությունների մոտ չէր հաջողվում նման կերպ կանխարգելել ԲՀԿ նախագահի հայանպաստ քաղաքականությունը, քանզի Ծառուկյանն այն եզակի սեփականատերերից է, ով իր գործունեության ընթացքում չի շրջանցել օրենքի պահանջներն ու գործել է դրանց շրջանակում, ինչի մասին վկայում են նաև Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, բազմաթիվ անգամներ իրականացված, նույն մասկաներով ու «ավտոմատներով» ապարդյուն ստուգումները։ Ինչևէ, 2 օր տևած ստուգումներից հետո ՊԵԿ աշխատակիցներն իրենք համոզվեցին դրանում և ինչպես ժողովրդի մեջ է ասվում «քթները կպավ գետնին»։ 
Նմանատիպ քաղաքականությունը մեր նոր իրողությունում ուղղակի աններելի է, քանզի այդօրինակ օպերացիաները հոգեբանական հարված են հասցնում ոչ միայն ստուգվող ձեռնարկատիրության աշխատակիցներին, այլ նաև հաճախորդներին և խանգարում շարքային ՀՀ քաղաքացու անդորրը։ ՊԵԿ ղեկավարությունը պետք է հասկանա, որ այլևս չկա նախկին վարչակարգը և պետք է գործել օրենքի տառին համապատասխան, այլ ոչ թե ըստ ցանկության և անձնական ամբիցիաների։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular