Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ ունի. Զարուհի Փոստանջյանը՝ մաքսատան միջադեպի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում ինքն իրեն, նրա վարքագիծը հոգեբանների կողմից կարող է բնորոշվել նաեւ տագնապալի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ  զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով պատին հենած կեղտոտ դրոշի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ի աշխատակցին արված հրապարակային նկատողությանն ու դիմում գրելու պահանջին։

«Այդպիսի զայրույթը, այդ զայրույթը չզսպելը եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կարգադրություններ արձակելը խոսում է, որ նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ կան»,– ասաց նա։

Այս դեպքի մասով երկրորդ խնդիրը, Փոստանջյանի խոսքով, այն  էր, որ վարչապետը չգիտեր օրենքը, որով սահմանում են խորհրդանիշի օգտագործման պայմանները եւ կարգը, եթե խորհրդանիշը անարգում են, թե դա ինչպիսի իրավական հետեւանքներ կարող է ունենալ, սահմանված է օրենքով։

«Ես ամիսներ առաջ դիմել էի իրավապահ մարմիններին եւ հայտնել, որ Երեւանի խանութներում Նիկոլ Փաշինյանի պատկերով օղի է վաճառվում, որի վրա օգտագործվում է մեր պետական խորհրդանիշը, ներկայացրել էինք հաղորդում հանցագործության մասին։ Սա անօրինական է, քանի որ մեր խորհրդանիշները մենք կարող ենք օգտագործել հատուկ պայմաններում, եւ հատուկ մարմիններ կարող են օգտագործել, դրանք սահմանված են օրենքով եւ ցանկը սպառիչ է։ Պատասխանեցին, որ հաղորդումը հանցագործության մասին առերեւույթ հանցակազմ չի պարունակում, այս հիմքով մերժեցին»,– ասաց Փոստանջյանը, որն իր հետ ասուլիսի սրահ էր բերել օղու շիշը։

Փոստանջյանը շեշտեց՝ ՀՀ պետական խորհրդանիշը մենք իրավունք ունենք օգտագործել սահմանափակ եւ սպառիչ դեպքերում, իսկ Նիկոլ Փաշինյանի պատկերով եւ ՀՀ խորհրդանիշներով օղին ամիսներ շարունակ օգտագործվում է եւ օրենքի խախտմամբ. «Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ չի արձագանքում։ Ես հիմա կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ 50-50 փայաբաժին ունի, որովհետեւ օգտագործվում է իր պատկերը, իր անունը, եւ օգտագործվում է մեր պետական խորհրդանիշը, սա պաշտոնական դիրքի չարաշահում է եւ իր նկատմամբ կարելի է քրեորեն հետապնդելի գործողություններ կատարել։

Երբ նա Սաշիկի վերաբերյալ 50-50–ի մասին խոսում էր, հետո պարզվեց, որ դա չկա, այժմ եթե պարզենք՝ ով է արտադրում այս օղին, կարող է հետքը չերեւա, որ ինքն էլ է ներգրավված, սակայն այս շիշը իր դեմքով և մեր խորհրդանիշներով խոսում է չարաշահման մասին, վերջիվերջո իրավապահ մարմիններն իրենց են ենթարկվում»։

Նա նաեւ շեշտեց՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը. «Եթե նա մտել եւ տեսել էր, որ դրոշը անկյունում հենված է եւ դրոշի ձողն էլ չէր համապատասխանում իր ցանկությանը, ապա դա չի նշանակում, որ վարչապետը այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերեր տվյալ աշխատակցին։ Այստեղ ոչ միայն պաշտոնեական դիրքի չափաշահում կա, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կա, որով մարդու արժանապատվությունը չի կարելի նպաստել, իսկ մենք ականատես եղանք, թե ինչպես է նա մարդուն նվաստացնում»։ 

Հայկական "Outatime" առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ամենադիտված