ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխությունները նոր երագներ են բերել ԼՂ հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարեւորագույն մարտահրավեր մնալ մեր տարածաշրջանի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, ՀՀ կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին, բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երագներ են բերել նաեւ հարց կարգավորման մեր պատկերացումների մեջ:

«Իհարկե, չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի նախագահի հետ կարողացել ենք բավական կառուցողական եւ դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջեւ երկոխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարեւոր է, որ երկխոսություն մեկնարկի նաեւ հանրությունների միջեւ, որ մենք մեր հանրություններին պատրաստենք  խաղաղության: Վերջերս Երեւանում իմ ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարեւոր հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, որտեղ հայերն ու ադրբեջանցիները ցավոք առայժմ շփվում են հայհոյանքների լեզվով: Հակամարտության 30 տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը, պիտի հասկանայինք իրար դիրքորոշումները, փորձեիքն գտնել պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի: Նմ,ան խոսակցություն ես սկսել եմ անձամբ ԱԺ ամիբոնից հայտարարելով, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար

Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է եւ այն բանաձեւն է, որ հնարավորություն կտա հասնել խնդրի կարգավորմանը: Ցավոք, մենք համանման խոսքեր չենք լսում Ադրբեջանից: Ես հույս ունեմ, որ այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք»,-ասաց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular