ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է Եվրոպայի խորհրդի շենք։ Մուտքի մոտ  ՀՀ վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին:

ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում», հաղորդում  «Արմենպրեսը»:

Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ Երեւանի ժամանակով 14.00-ին հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին:

Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը եւ Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը եւ ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular