ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանվել Գրիգորյանի տեսակցությունների արգելքը վերացվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Ըստ նրա՝ նախաքննական մարմինը նման որոշում է կայացրել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքից հետո։

Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին, փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի վիճակը շարունակում է վատթարանալ.

«Միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է քիչ թե շատ կայուն պահում Գրիգորյանի առողջական վիճակը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը որոշում կայացրեց մերժել առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, գույք յուրացնելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու եւ շորթմամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular