ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաքսատան աշխատակիցը հետեւեց Փաշինյանի հորդորին. նա արդեն դիմում է գրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Նորագավիթի մաքսատան ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա հենց այն աշխատակիցն էր, ում վարչապետը հորդորեց դիմում գրել եւ գնալ տուն, քանի որ իր աշխատասենյակում դրոշը հայտնվել էր գետնին, կեղտոտ վիճակում։ Վարչապետը հորդորել էր սենյակի բոլոր աշխատակիցներին ազատվել աշխատանքից, առայժմ հայտնի չէ՝ նրանք կհետեւեն իրենց կոլեգայի օրինակին, թե ոչ։ «Երբ վարչապետն այցելեց, անկյունում դրված էր դրոշը՝ ձողի վրա ամրացված, որը կեղտոտ վիճակում էր։ Դրոշը մի ժամանակ շենքի վերեւում է փակցված եղել, հետո բերվել է աշխատասենյակ։ Մեկ ամիս է երեւի, որ մաքսայինին հատկացրել են այս շենքը, նախկինում ոստիկանության բաժանմունքն էր այստեղ նստում։ Դրոշը մաքսայինինը չի եղել, ոստիկանության գույքն է եղել»,– News.am-ի հետ զրույցում ասել էր աշխատակիցը։

Նշենք, որ Փաշինյանի հրապարակային հորդորը իրավական շրջանակների քննադատությանն է արժանացել, քանի որ մաքսայինի աշխատակցին կարող է նշանակել եւ ազատել ՊԵԿ ղեկավարը, երկրորդի դեպքում լուրջ հիմքեր են պետք։ Մասնագետները նաեւ հարց են բարձրացնում՝ արդյոք դրոշի նկատմամբ հոգածությունը մտնում է աշխատանքային պարտավորությունների մեջ, կամ արդյոք դրա համար պետք է աշխատակցին ամենախիստ պատժի ենթարկել։ Մյուս կողմից էլ, զարմանալի է, որ Փաշինյանը առկա վիճակի համար չի մեղադրում մաքսատան պետին, այլ ամեն ինչ ջարդվում է 2 ամսվա աշխատակցի գլխին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular