ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոյ» գործարանը միշտ էլ աչքի է ընկել իր առանձնակիությամբ և գյուղացու հոգսը կիսելու բացառիկ սկզբունքայնությամբ...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մհեր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Գյուղատնտեսական տարվա մեկնարկը կարելի է ասել տրվել է: Եւ գաղտնիք չէ, որ այն իր հետ գյուղացուն բերում մի շարք խնդիրներ: 
Այսօր, ավանդույթի համաձայն գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին համընթաց, Գագիկ Ծառուկյանը այցելել էր Արմավիրի և Արարատի մարզեր, հանդիպել տարբեր բնակավայրերում բնակվող, բայց արդեն տարիների ընթացքում բարեկամացած խաղողագործների հետ: Խոսել, մարդկանց հուզող հարցերից, պատասխանել և լուծումներ գտել տրվող յուրաքանչյուր խնդրահարույց հարցի: 
Այս տարի ևս ինչպես անցած բոլոր տարիներին Գ. Ծառուկյանի հանձնարարականով գործարանը գյուղացիներին է տրամադրելու գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի համար անհրաժեշտ բոլոր պարագաները: Ընդ որում պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլ իրերի ձեռք բերման համար գյուղացին անհրաժեշտություն չունի ինչ-որ վարկեր վերցնել կամ առանձնակի պարտքեր կուտակել: Գյուղացուն, գորածարանի կողմից անհրաժեշտ բոլոր պարագաները տրվում են ինքնարժեքով, և հետո նրանց հնարավորություն է տրվում վերցված ապրանքի համար վճարել, երբ կմթերեն իրենց բերքը: Ընդհանուր առմամբ գործարանը միշտ էլ աչքի է ընկել իր առանձնակիությամբ և գյուղացու հոգսը կիսելու բացառիկ սկզբունքայնությամբ: Թերևս, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» ապրանքը միշտ մթերել է շուկայում առկա ամենաբարձր արժեքով, անկախ ապրանքի նկատմամբ եղած պահանջարկից, գումարը տրվել է հենց մթերման պահին: Վստահաբար կարող ենք ասել, որ այս գործարանը գյուղացիների շրջանում ամենավստահելի գործընկերն է, որովհետև գրեթե բոլորի հետ կան կնքված պայմանագրեր, մթերվող քանակի վրա սահմանափակում չի դրվում, մթերվում է գյուղացու ամբողջ բերքը: 
Այս ֆոնին, թերևս, անուրանալի է Գ. Ծառուկյանի ներդրած ավանդը, նրա դերը, հայ արտադրողի կողքին միշտ կանգնած լինելը, և չմոռանանք, շնորհակալ լինել՝ միշտ, անկախ ամեն ինչից, քաղաքական կամ կուսակցական պատկանելիությունից, ժողովրդի կողքին կանգնած հայրենանվեր մարդկանց:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular