ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարդուն պետք է հնարավորություն տալ ոչ թե գոյատևելու, այլ կյանքի բարիքներից օգտվելու». Գագիկ Ծառուկյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դինա Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շուտով կմեկնարկի գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, իսկ մինչ այդ պետք է հասկանալ՝ հողագործները ինչի կարիք ունեն և ինչ է անհրաժեշտ գյուղատնտեսական աշխատանքները սկսելու համար: Իսկ այս հարցով միշտ էլ գյուղացու կողքին կանգնած է եղել Գագիկ Ծառուկյանը և համաձայն ավանդույթին՝ նախքան գյուղատնտեսական աշխատանքները սկսելը, ամեն տարի Ծառուկյանը հանդիպում է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ՝ լսում նրանց առաջարկությունները, դժգոհությունները, խնդիրները: Հանդիպման ժամանակ եղան առաջ քաշված հարցեր, որոնք լուծում ստացան հենց տեղում: Իր ելույթում Գ. Ծառուկայնը մեջբերեց մի կարևոր միտք, որ մարդուն պետք է հնարավորություն տալ ոչ թե գոյատևելու, այլ կյանքի բարիքներից օգտվելու: Գագիկ Ծառուկյանը նաև նշեց, որ ամեն տարվա պես հողագործին ցանկացած անհրաժեշտ պարագաներ կրկին կտրամադրվեն ինքնարժեքով: Նախքան գյուղատնտեսական աշխատանքի մեկնարկը ամեն անհրաժեշտ միջոց՝ թունաքիմիկատներ, պարարտանյութեր, հենասյուներ և այլ պարագաներ, որոնք օգտագործվում են խաղողագործության մեջ, ուղարկվում է մարզեր՝ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կողմից: Իսկ այս ամենը միանշանակ լավ արտադրանք, բերք ստանալու հիմքն է հանդիսանում:
Պետք է նշել նաև, որ գրեթե միշտ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն ամենաբարձր գնով է մթերել ստացված բերքը, և այս տարի նույնպես բացառություն չէ: Գործարանի հետ պայմանագրեր ստորագրած խաղողագործ գործընկերների բերքն ամեն տարի մթերվում է՝ գումարը տեղում վճարելով: Կարծում եմ ինքնարժեքով տրվող պարարտանյութը, թունաքիմիկատները և մնացած պարագաները, գումարը մթերումից հետո վճարելու հնարավորությունը, անգնահատելի օգնություն է գյուղացու համար և ամեն տարի գյուղացին իր երախտագիտությունն է հայտնում Ծառուկյանին՝ իրենց կողքին կանգնած լինելու և ամեն հարցում աջակցելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular