Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Հմայակ Հովհաննիսյանը փողը վեր է դասել ազգային պահպանողական արժեքներից

Էնջի Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպը լայն քննարկման առիթ է դարձել հանրության շրջանում և ոչ միայն: Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ում մատն է այս ամենի մեջ խառը, ով փորձում է ամեն կերպ «ջրից չոր» դուրս գալ: Սրա մասին դեռ շատ անգամներ կխոսենք և կներկայացնենք փաստական ապացույցներ. Իսկ այժմ ուզում եմ անդրադառնալ մի մարդու, ով ավելի շատ է գերադասում Եվրամիության պատասխանը և նրա կողմից եկող ներդրումները, քան հայ ազգի դարերով եկած և ամեն գնով պահպանված ազգային արժեքները: Խոսքը վերաբերվում է Հմայակ Հովհաննիսյանին, ով իր այս անտրամաբանական և ինչու չէ հակահայկական հայտարարությամբ ապացուցում է իր վտանգավոր լինելը մեր հասարակության և պետականության համար: Անել նման հայտարարություն և կարևորել փողն ու այլոց կարծիքը Հայաստանի մասին՝ ուղղակի «դիշովկա» մարդու հայտարարություն է, ով չի հասկանում ասելիքի բովանդակությունը: 

Բազմիցս ասել եմ և կրկին ասում եմ՝ այն մարդիկ, ովքեր ինչ որ կերպ կմեղադրեն Նարիա Զոհրաբյանի քայլը, որը վայել է իսկական հայ կնոջը, ուղղակի ոչինչ չեն հասկանում մարդու իրավունքներից և փարձում են իրենց կարճ ուղեղիկներով խորհուրդներ տալ՝ մինչդեռ նրանք ունեն խորհուրդների կարիք: Հմայակ Հովհաննիսյանը անպարկեշտ հայտարարություններ անելով ապացուցեց, որ կանգնած է միասեռականների և տրանսգենդերների կողքին: Ու չեմ զարմանա, եթե պարզվի որ մի ներկայացուցիչ էլ հենց Հմայակն է, բայց թե նշվածներից որին է պատկանում, դա ցավոք չգիտեմ: Լավ կլինի, որ նման հայտարարությունները ուղղվել ոչ թե ԲՀԿ-ի և Նաիրա Զոհրաբյանի, ովքեր ազգային արժեքների պահպանման ջատագովն են, այլ Մարիա Կարապետյանին, ում պաշտոնական էջում նա ստանում է անհամար քանակով շնորհակալություններ միասեռականների կողմից, էլ չասեմ թե ինչ տիտղոսներ է ստանում Եվրամիության կողմից՝ նրանց պաշտպանը լինելու համար: Ուսումնասիրությունից հետո արդեն պարզ են դառնում այս պրովոկացիայի կազմակերպիչները:

website by Sargssyan