ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առինջ մոլ» առևտրի կենտրոնի նկատմամբ հարկային ճնշումներն անթույլատրելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երվանդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ինչպես հայտնի է, ուժային կառույցները այսօր առավոտվանից գործողություններ են իրականացնում «Առինջ մոլում»։Պարզվում է, որ գործողություններ իրականացնելու դրդապատճառը եղել է ինչ-որ ահազանգ, ըստ որի տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ներկայացնում։ 

Նախ և առաջ հարկ եմ համարում նշել, որ վարձավճարների հետ կապված ահազանգը իրականության հետ որևիցէ առնչություն չունի, քանզի դա հաստատեցին և՛ «Առինջ մոլի» տնօրենը, և՛ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ՝ Իվետա Տոնոյանը։Սակայն ինձ տհաճորեն զարմացրեց ՊԵԿ աշխատակիցների աշխատանքը, քանզի ինչպես կարելի է նման կերպ ներխուժել մոլ,ճնշում գործադրելով տեղի աշխատակիցների վրա, բանը հասցնելով նրան, որ ստիպված փակեն տաղավարները և ինչ-որ կեղծ ահազանգի հետքերով գալ ու իրականացնել ստուգումներ։Միթե չէր կարելի գործել այնպես, որ ոչ տաղավարի հասարակ և օրվա հացով ապրող աշխատակիցները չմատնվեին խուճապի և ոչ էլ հաճախորդները վախենային մուտք գործել մոլ՝ առևտրի նպատակով։ Հարկ եմ համարում նշել, որ «Առինջ մոլը» հանդիսանում է այն խոշոր առևտրի կենտրոններից մեկը, որտեղ ՊԵԿ աշխատակիցները ավելի հաճախ են «այցելում», քան մնացած այլ մեծ առևտրի կենտրոններ և մոլեր։ Ի դեպ, որոշ լրատվականներ այսօր գնացել են «Առինջ մոլ» և աշխատակիցներից հետաքրքրվել են, թե արդյոք վարձավճարների հետ կապված ահազանգը համապատասխանում է իրականությանը թե ոչ։Պարզվում է, որ ոչ մի թանկացում էլ չի եղել և հատկանշական է, որ շատերը նույնպես վրդոված էին ՊԵԿ աշխատակիցների գործելաոճից, իսկ ոմանք էլ նշում են որ հեղափոխություն չէինք անում, որպեսզի օրվա հացից կտրեն։
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular