ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե հարկային մարմինները ստուգումները պատշաճ կերպով կազմակերպեին, նման իրարանցում չէր առաջանա «Առինջ Մոլ»-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ըստ առավոտվանից շրջանառվող լուրերի, հարկային մարմինները լայնամաշտաբ ստուգումներ են անցկացնում Առինջ մոլում։ Լուրերի իսկությունը պարզելու համար լրագրողական հետաքննության է կատարվել, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ իսկապես ստուգումներ են կատարվում, ու դրա հետևանքով փակ են մոլի տաղավարների մեծ մասը, և մեղմ ասած Առինջ մոլը «կաթվածահար» է, իսկ աշխատակիցները վրդովված են, քանի որ ոչ մի կերպ չեն կարողանում պարզել, թե ինչու են հարկային մարմինները այսպիսի հաճախականությոամբ ստուգումներ անցկացնում, որ նույնիսկ կարիք է լինում տաղավարներ փակել, նրանք պնդում են, որ ի սկզբանե աշխատել են օրենքի սահմաններում։ 
Այնուհետև պարզ դարձավ, որ ստուգումներն անցկացվում են անհայտ ահազանգի հիման վրա, ու եթե նույնիսկ կար ստուգման կարիք, հարկային մարմինները այդ գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու դեպքում անհանգստություն չէին պատճառի ո՛չ տաղավարները վարձակալած աշխատակիցներին, ո՛չ էլ գնորդներին, ովքեր տեսնելով մոլում տիրող խառնաշփոթն անմիջապես հեռանում էին։ 
Ստորև ներկայացնում եմ լրագրողական հետաքննության արդյունքները, աշխատակիցների արձագանքն ու վերաբերմունքը՝ տիրող իրավիճակի նկատմամբ։.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular