ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առինջ Մոլ»-ի աշխատակիցները դժգոհ են հարկային մարմինների կոշտ ու կոպիտ վարչարարությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

Վաղ առավոտից տեղեկություններ տարածվեցին, որ հարկային մարմինները, ինչ-որ ահազանգի հիման վրա, ստուգումներ են անցկացնում «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում, ինչի կապակցությամբ լրագրողները պարզաբանումների համար այցելել են առևտրի կենտորն՝ տեղում պարզելու եղելությունը: Ինչպես պարզ դարձավ առևտրի կենտրոնի աշխատակիցների խոսքերից, սա արդեն անթույլատրելի և խտրական վերաբերմունք է իրենց նկատմամբ, քանի որ ստուգումներն իրականացվում են ավելի հաճախակի քան մյուս տեղերում և ավելի կոշտ ու կոպիտ վարչարարությամբ: Այսինքն ընդհանուր առմամբ կարելի էր ավելի քաղաքակիրթ եղանակով իրականացնել հարկային ստուգումներ, բայց այդպես չի արվում, ինչի արդյունքում առևտրականները ստիպված են փակել իրենց տաղավարները, էլ չենք խոսում, որ այդ կոպիտ վարչարարության արդյունքում հաճախորդները ևս ճնշվածություն են զգում, ինչը բնականաբար ուղղակի կերպով ազդում է մոլի բնականոն աշխատանքի վրա:
Բանը հասավ անգամ նրան, որ աշխատակիցները զայրացած մտան տնօրենի աշխատասենյակ, որտեղ և մի քանի ժամ իրականացվում էին փաստաթղթային ստուգումներ և պահանջեցին, որպեսզի հանգիստ թողնեն իրենց, իսկ աշխատակիցներից ոմանք անգամ կարծիք հայտնեցին, թե սա ունի նաև որոշակի քաղաքական երանգներ: Հուսանք որ այս թյուրիմացությունը շուտափույթ կհարթվի և նման ուղղակի ճնշումները «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի առևտրականների վրա այլևս չեն լինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular