ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ես ՀՀԿ-ին ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, իրենք չէին հավատում. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորագավիթի մաքսատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ քանի օր է ՀՀ-ում քննարկվող ԼԳԲՏ-ների թեմային, ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին:

«Ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ այդ թեման ակտիվ քննարկում են, և իշխանության առաջ հարց են դնում՝ էս ի՞նչ է կատարվում և այլն։

 

Ես ուզում եմ Ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի ընտանեկան ավանդույթների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ սեռը գրել է արական։ Հիմա հանրապետականների մոտ ընդունվա՞ծ է, որ արական սեռի մարդու անունը Լիլիթ է։ Էն պահին, երբ ՀՀԿ-ն այդ մարդուն տվել է անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան անունով, նրան ընդգրկել ընտրական ցուցակում, այդ պահից նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով՝ առանց բացառության: Երբ ես ՀՀԿ-ին ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, իրենք չէին հավատում։ Իրենք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել և սա ևս մեկ ապացույց է։ Ու՞մ են եկել ինչի մեջ մեղադրում»,- նշեց Փաշինյանը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular