ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գ. Ծառուկյանն այսօրվա հարցազրույցում կարևոր և սպասված շեշտադրումներ կատարեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լյով Հարությունյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս երկրում տեղի ունեցող իրադարձությունների շարանը բավականին մեծ թափով համալրվեց բազմերանգ, ճշմարտություն և իրականություն արտացոլող կամ խեղող նյութերով: 
Թերևս, այստեղ այս ամենի հորձանուտում հատականշական է և առավելապես ուշադրության արժան այսօրվա՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը, որի ընթացքում քննարկվեցին և իրենց սպառիչ պատասխանները ստացան, գրեթե բոլոր այն հարցերը, որոնք ինչ-որ առումով խնդրահարույց էին: Սկսած ԱԺ բարձրագույն ամբիոնից տրանսգենդերի ելույթից, մեղավորների պատասխանատվություն կրելու կարևորությունից, մինչև տնտեսական հեղափոխություն, ըստ այդմ պանդխտության վերացում, և հայրենադրաձության ապահովում: 
Այստեղ առավելապես կարևոր էր, Գ. Ծառուկյանի կողմից առաջադրված գաղափարաբանությունը, հեղափոխությունից հետո երկրում արտագաղթը ներգաղթով փոխարինելուն, երկիր վերադարձած քաղաքացիների ապագային, նրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, առանձնացնելով բնակարանների կառուցման անհրաժեշտությունը, ինչպես և հետագայում հայրենադարձ երեխաների կրթության ապահովումը : Իհարկե, այս ամենը հնարավոր է եթե երկրում լինեն ներդրումներ, որոնք էլ հեցն տնտեսությանը «ջրաղացի սկզբունքով» աշխատելով նոր շրջահայաց փուլ են տանելու: Իրականում այս բոլոր հարցերը ինքնին փոխկապակցված են, երկրում ներդրումային միջավայրի որևէ ակնառու փոփոխություն չի գրանցվի, հայրենադարձություն չի լինի, եթե չլինեն աշխատատեղեր: Այս ուղղությամբ բարձրաձայնելուց զատ պետք է գործել, որն էլ փաստացի երևում է Գ. Ծառուկյանի ծավալած գործունեությունից...

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular