ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի գործունեության ստեղծվում են պայմաններ՝ երկրում ներգաղթ ապահովելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երվանդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արտահայտեց մտքեր, որոնք ներկայումս կարևորագույն խնդիրներից են և պահանջում են շուտափույթ և համարժեք լուծումներ։Անպատասխան չթողնելով լրագրողների ոչ մի հարց, Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նաև արտագաղթի խնդրին, միաժամանակ թվարկելով թե ինչպիսի քայլերով պետք է պայքարել այդ երևույթի դեմ և ներգաղթ ապահովել։Հատկանշական է, որ Գագիկ Ծառուկյանը այդ գործում ջանք ու եռանդ չի խնայում, և Աբովյանում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասը ու ռուսական թեքումով դպրոցը վերոնշվածի վառ ապացույցն են։Բնակելի թաղամասում բնակարանները լինելու են անհամեմատ մատչելի և հնարավորություն է տրվելու ընդհամենը 60-70 հազար դրամ վճարային սահմաններով ձեռք բերել նորակառույց շենքում բնակարան։Իրապես, նմանատիպ ծրագրերը հնարավորություն են ստեղծում ներգաղթ ապահովելու համար։Նմանատիպ ծրագրերի շարքին է պատկանում նաև Գագիկ Ծառուկյանի ջանքերով կառուցվող արդյունաբերական խոշոր քաղաքը, որը արդյունաբերության ոլորտի զարգացման հետ զուգահեռ կապահովվի հազարավոր աշխատատեղեր։
Վստահաբար կարող ենք նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մշտապես կարևորություն է տալիս նմանօրինակ խնդիրներին և հստակ ծրագրերով գնում է այդ խնդիրների լուծմանն ընդառաջ։Եվ այս ամենը միայն խոսքեր չեն, քանզի բազմիցս ականատես ենք եղել և հիմա էլ ականատես ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի լուրջ դերակատարությանը մեր պետության զարգացման և կարևորագույն խնդիրների լուծման գործում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular