ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջեւանում կատարված կողոպուտը բացահայտվել է. դրամապանակում եղել է 510 հազար դրամ, ոսկյա մատանի, բանկային քարտեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 5-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Իջեւանի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 17.15-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի ուղղությամբ քայլելու ընթացքում անհայտ անձը իր ձեռքից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 510.000 դրամ, 1 ոսկյա մատանի, բանկային եւ զեղչի քարտեր:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Ապրիլի 7-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջեւանի բաժնի եւ Տավուշի քննչական վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1994 թ. ծնված Սուրեն Ա.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Հափշտակվածը մասամբ հայտնաբերվել է:

Սուրեն Ա.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular