ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը խոսում է կարևորագույնի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստելլա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հերթական անգամ ականատես եղանք այն հստակ և համակարգված հարց ու պատասխանին, որը տվեց Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ: Հարց ու պատասխանից կցանկանայի առանձնացնել հատկապես երկու կարևոր ուղղություններ, որոնց քննարկումը իհարկե կենսական նշանակություն ունի մեր պետության համար: Դրանք են՝ տնտեսական ներդրումային քաղաքականությունը և ավանդական արժեքների պահպանումը:
Ինչպես միշտ հնչեցին տեսակետներ տնտեսական ներդրումային քաղաքականության վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանը մասնավորապես մեկ միտք արտահայտեց, որով հիմնովին կարելի է փոփոխել քաղաքական դերակատարների դերը տարածաշրջանում: Ըստ նրա, մենք պետք է նայենք, թե ինչպիսի ներդրումային հնարավորություններ են առկա՝ Վրաստանում, Թուրքիայում և առաջարկենք ավելի լավ ներդրումային պայմաններ ներդրողներին, որով էլ նրանք կշահագրգռվեն և ներդրում կատարելուց նախապատվությունը կտան Հայաստանին, որով էլ կզարգանա մեր պետության տնտեսությունը, այլ ոչ թե թշնամի պետությանը: Եվ սա ոչ միայն տնտեսական ձեռքբերում կլինի, այլև ռազմական, քանի որ այդ դեպքում մենք կունենանք հզոր տնտեսություն, որով էլ կզարգանա ռազմական արդյունաբերությունը, իսկ հակառակ կողմում մենք կտեսնենք թույլ թշնամուն, որին արդեն մենք կթելադրենք խաղի կանոները: Պարզապես այս մոտեցումը պետք է ընդունելի լինի բոլորիս համար և դառնա առաջնային նպատակ:
Ավանդական արժեքների պահպանմանը անդրադառնալիս, հարկ եմ համարում նշել, որ ինչպես Գագիկ Ծառուկյանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես են գալիս Հայաստանում հայ ընտանիքի ավանադական արժեքների պահպանման գաղափարախոսությամբ: Քաղաքական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստանն» է, որի կուսակցական գաղափարախոսության մեջ հստակ գրված է, որ այն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է, որը պաշտպանում է ազգային և ավանդական արժեքների պահպանումը, մեծ նշանակություն տալով՝ ընտանիքին, եկեղեցուն և պետականությանը: Եվ այս գաղափարախոսությունը միայն ամրագրված չէ փաստթղթով, այլ մենք առօրյայում տեսնում ենք այն գործնական քայլերը, որոնք իրականացվում են և՛ Գագիկ 
Ծառուկյանի, և՛ ԲՀԿ-ի կողմից այդ արժեքները պահպանելու համար, քանի որ առանց այդ արժեքների մենք չունենք ապագա, քանի որ յուրաքանչյուր ազգ ունի իր ավանդական արժեքները, իսկ Հայաստանում այդ արժեքների պահպանողի դերում հանդես է գալիս ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular