ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ՝ Նոր Նորքում. մեքենայով հարվածել են քաղաքացու տան դարպասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին զինված խուլիգանություն է տեղի ունեցել Նոր Նորքում։

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ ապրիլի 7-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ին Նոր Նորքից դեպի Նորք Մարաշ գնացող ճանապարհին կրակում են և ավտոմեքենայով էլ հարվածել իր տան դարպասին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կրակողը հանդիսանում է 1952 թ. ծնված Լևոն Զ.-ն, որը նույն օրը, ժամը 23.40-ին, Շոպռոնի փողոցից բերման է ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular