Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Քաղաքական ուժի մամուլի խոսնակը չպետք է իրեն թույլ տա նման «դիշովի» քայլերի գնալ

Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը գրառում է կատարել իր էջում կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ նա համակարծիք է Վիտալի Բալասանյանի ասած մտքի հետ և որ Արցախը մարզ համարելը անընդունելի է: Չեմ էլ ուզում մեկնաբանել այս թերհասի գրառումը, քանի որ դրանում բացակայում է կոռեկտությունն ու օբյեկտիվությունը, միայն մի բան կասեմ, որ քաղաքական ուժի մամուլի խոսնակը չպետք է իրեն թույլ տա նման «դիշովի» քայլերի գնալ, ինչ է թե իրենց կուսակցության տեսակետը ոչ ոք չի կիսել և անգամ եղել են ոմանք, ովքեր քննադատել են նրանց այդ մոտեցումը: Հասկանալի է, որ էմոցիոնալ պոռթկումները երբեմն մարդկանց անտրամաբանական ու անպատասխանատու քայլերի են դրդում, բայց երբ մարդ մի ամբողջ քաղաքական թիմ է ներկայացնում, եթե կարելի է այդպես անվանել, չի կարող իրեն նման անպատասխանատու հայտարարություն թույլ տալ: Կարծես թե սովորություն եք դարձրել վիրավորանքի լեզվով խոսելը, եթե այդպես եք փորձում ինքնահաստատվել, ապա ասեմ, որ չի հաջողվի, քանի որ այդ տեսանկյունից դուք առավել քան խոցելի եք, չփորձեք անցնել Ռուբիկոնը, դրանից հետո հետդարձի ճանապարհ չեք ունենա:

 

website by Sargssyan