ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանդական ընտանիքի գաղափարը կրող յուրաքանչյուր քաղաքացի Նաիրա Զոհրաբյանի կողքին է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գևորգ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Յուրաքանչյուր հայ, ով ավանդական ընտանիքի մոդելի կրողն է, անկասկած քննադատում ու դատապարտում է օրերս ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում տրանսգենդերի ելույթը, իսկ թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ, տեղյակ ենք բոլորս, շատերն են այդ մասին խոսել, այս հարցը ստացել է լայն հնչեղություն։ Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ տրանսգենդերի ելույթից հետո հայտարարեց, որ անթույլատրելի է օրակարգից դուրս հարցի քննարկումը։ 
Բոլորս լավատեղյակ ենք, որ ի սկզբանե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կողմնակիցն է եղել հայ ավանդական ընտանիքի պահպանմանը, ի վերջո սա ճիշտ մոտեցում է մեր պետության, մեր մենթալիտետի դեպքում, սա հաշվի առնելով պետք է փաստենք, որ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի արած յուրաքանչյուր քայլ՝ նիստի ընթացքում, արդարացված է, ու դրանց հիմքում կուսակցության գախափարախոսությունն է։
Սա գիտակցելով, կարելի էր շրջանցել այս հարցը, ու չանդրադառնալ դրան, եթե ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» դաշինքի անդամ Մարիա Կարապետյանը օրակարգից դուրս հայտարարությամբ հանդես չգար, ու չփորձեր արհեստականորեն տեղի ունեցածում մեղադրել Զոհրաբյանին, ի վերջո յուրաքանչյուր գիտակից քաղաքացի կարող է ասել, որ այդ օրվա օրակարգից դուրս ելույթը ընդհատելը՝ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, կդիտվեր, որպես նորմերի խախտում, և փոքրամասնության իրավունքների ոտնահարում։
Այստեղ տողատակեր փնտրել պետք չէ, ու առավել ևս պետք չէ արհեստականորեն սլաքները թեքել Զոհրաբյանի ու ԲՀԿ ֆրակցիայի կողմը (մեղավորներին այլ տեղում փնտրեք)։ 
Այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ նշեց, որ այս պարագայում ֆրակցիան լիովին աջացում է Նաիրա Զոհրաբյանին, ու նրա կատարած քայլը ճիշտ և արդարացի։
Այսքանից հետո, հուսամ մեր հասարակությունը չի տրվի սադրանքների, ու սթափ կգնահատի իրավիճակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular