Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նաիրա Զոհրաբյանի արձագանքն ավելի քան տեղին էր...

Կարինե Դալլաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջին օրերին Հայաստանում քննարկման առարկա դարձած թիվ մեկ թեման «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տրանսգենդերի ելույթն էր և դրան հաջորդած հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կոշտ արձագանքը այդ ելույթին: Ինչպես նշվեց հանձնաժողովի նախագահի կողմից դա օրակարգից դուրս ելույթ էր և չպետք է հնչեր այդ ժամանակ, բայց Նաիրա Զոհրաբյանը լինելով «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ, հարգելով մարդու խոսքի ազատության իրավունքը չէր ընդհատել ելույթը: Դա մի շարք տարընթերցումների տեղիք տվեց, իբր դա կազմակերպված է եղել Նաիրա Զոհրաբյանի կողմից: Սակայն միջադեպից անմիջապես հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ տրանսգենդեր կնոջը ԱԺ է հրավիրել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը: Թե ինչ նպատակներով և ինչ հասարակակական կազմակերպությունների շահը պաշտպանելու համար է դա արվել կարծում եմ բոլորի համար է հասկանալի: Իսկ Նաիրա Զոհրաբյանի կոշտ արձագանքը այս միջադեպին ավելի քան տեղին էր: Քանզի ինչպես այսօր նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ն իր բոլոր անդամներով ազգային արժեքների կրող ու պաշտպան է, ազգային ավանդական ընտանիքի ջատագով, և թույլ չի տա նման երևույթները խաթարեն ազգային արժեհամակարգը:

website by Sargssyan