ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ն թուլ չի տալու խաթարել ավանդական ընտանիքի հիմքերը Հայստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոնա Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

 

Օրեր առաջ ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն էր ստացել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մի անձ ( տրանսգենդեր ), ում ելույթը հասարակության մեջ մեծ իրարանցում առաջացրեց : Թե ինչպես էր նման երևույթին հաջողվել հասնել ԱԺ ամբիոնին դա կարելի է ճշտել ծանոթանալով ելույթների հետ՝ կապված ընթացակարգերին և արդարացիորեն պետք է նշել որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ստեղծված իրավիճակում իրեն ամենա ադեկվատ կերպով պահեց և դուրս հրավիրեց այդ երևույթին Աժ դահլիճից: Ըստ տարածված տեղեկատվության տրանսգենդերին ԱԺ ում ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելու գործում ակտիվ դերակատարում է ունեցել պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով իհարկե ամեն կերպ փորձում է խուսափել իր արածի պատասխանատվությունից, և մեղքը այլ մարդկանց վրա բարդել, սակայն նրա ջանքերը զուր են : Պատասխանելով լրագրողների հարցերին այս դեպքի հետ կապված էլ Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ ԲՀԿ-ն թույլ չի տալու որևէ փոփխություն ՀՀ սահմանադրության և օրենքների մեջ, որոնք կխաթարեն հայկական ավանդական ընտանիքի, հայ մարդու բարոյական կերպարը, նա նշեց նաև որ նման արատների տարածումը չի կարող ընդունելի լինել : ԲՀԿ-ը դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ միանգամայն պարզ է և կարծում եմ ընդունելի հասարակության բացարձակ մեծամասնության համար և այն մարդիկ ովքեր փորձում են այս միջադեպը կապել ԲՀԿ-ի հետ անգրագիտության վերջին աստիճանին են գտնվում: Հասարակության մեջ առկա է հստակ պահանջ պատժել տվյալ միջադեպի պատասխանատու անձանց, որպեսզի այլևս ԱԺ գահլիճում նման թյուրիմացություններ տեղի չունենան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular