ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ ամբիոնը պիտի օրհնվի. հոգևորականն ու ցուցարարները ցանկանում են գնալ նիստերի դահլիճ (ուղիղ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

13:36

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պնդում են՝ նման երևույթները չպետք է տարածվեն:

«Դրանք դեմ են մեր ազգային արժանապատվությանը, ազգային հոգեկերտվածքին: Ով ուզում է այդ կյանքով ապրի, թող ապրի, մենք չենք ասում՝ գնդակահարել, ոչ, նրանք էլ մարդ են, ունեն կյանքի իրավունք, բայց մենք դեմ ենք, որ դրանք տարածում ստանան»,- ասաց նա՝ անդրադառնալով տրանսգենդերներին:

Ըստ պատգամավորի՝ մենք պատերազմող պետություն ենք, «այն վիճակում չենք, որ կարող ենք մեզ շռայլություն թույլ տալ, թողնեն տարածվեն նման երևույթները»:

«Հայաստանի Սահմանադրությունը, այլ օրենքները, բավական ընդարձակ իրավունքներ են տալիս նրանց: Նրանք ուզում են ամեն ինչ հասցնել նրան, որ ժողովուրդը հաշտվի դրա հետ: Այնինչ, այդ երևույթները չպետք է տարածում ստանան: Բավական է, որ վերացնենք մեր ավանդական արժեքները: Եթե մեր ժողովուրդը գոյապահպանման խնդիր չունենար, մենք վրդովված չէինք արտահայտվի, բայց գալ այլ բան խոսել…»,- մանրամասնեց Գ. Պետրոսյանը:

Պատգամավորն ասաց, որ թիվ մեկ քաղաքական մարմինը չի կարելի օգտագործել այլ նպատակներով: «Ավելորդ եվրոպացի երևալը պետք է թողնենք ու մտածենք մեր երկրի մասին: Ժողովուրդը մեզ գործուղել է ԱԺ, որ ամրացնենք մեր պետությունը, ոչ թե քանդենք, իսկ սա պետականաքանդ գործընթաց է»,- հավելեց նա:

Պետրոսյանն ասաց, որ ինքը խտրականություն չի ցուցաբերում: 

13:06

Սրբապիղծ քարոզ է հնչել ԱԺ-ի բարձր ամբիոնից, որը հայ ազգի գլխավոր ամբիոնն է, մենք այսօր այստեղ ենք, որպեսզի այս այլանդակության դեմն առնենք, և քանի որ այս կառույցը ղեկավարում է Արարատ Միրզոյանը, թող գա և մեզ պատասխան տա:

Քահանան հայտնեց, որ պետք է գնան և օրհնեն խորհրդարանը, սրբագործեն այն:
Այս մասին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց բողոքի ակցիայի մասնակից քահանան:

Հարցին, թե չի կարծում, որ որոշակի առումով նման կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները ոտնահարվում են, և յուրաքանրյուրն ունի խոսելու իրավունք, հոգևորականն ասաց, որ խոսքի ազատություն է, և ով ինչ ուզի կարող է ասել. «Բայց երբ մարդու խոսքը նպատակասլաց տվյալ ժողովրդին բարոյազրկելու, հանցանքների մեջ ներգարվելու մասին է... օրինակ, ի՞նչ եք կարծում մի գող մարդ կգա՞ր, կբարձրանա՞ր ԱԺ ամբիոն և կասեր՝ ժողովուրդ ջան, մինչև հիմա որ ասել ենք գողությունը սխալ է, հանցագործություն է, ի՞նչ եք խոսում, գիտեք, գողությունը շատ լավ բան է, գիտեք, մեզ` գողերիս, ինչքան են ծեծել, նույնիսկ սպանել, գիտեք ախր մեր՝ գողերիս իրավունքներն են ոտնահարում, կամ մարդասպանը կգա՞ր կասեր՝ Դարվինի էվուլյուցիոն մարդը առյուծից է, ես էլ հոշոտել եմ, սոդոմականը գա ասի՝ Աստված սխալ է ստեղծել ձեզ, դուք իրավունք ունե՞ք... տղամարդը տղամարդու հետ այլանդակություն անելը, Սուրբ Ավետարանում ասում են՝ սրբապղծություն է»:

Դիտարկմանը, թե ասում են, որ ժամանակին եկեղեցին գիտությունն էլ չէր ընդունում, քահանան ասաց, որ նույն թխած տեքստերով այսօր էլ փորձում են խոսել. «Ի՞նչն էր թխած. Եվրոպայում, միգուցե, դարերի ընթացքում կաթոլիկ պապը մարդ էր վառել, հայ ժողովուրդ, պատմության ո՞ր էջում է գրված, որ հայոց եկեղեցին մարդ է վառել, ոչ մի:

Բա մենք եկեղեցի ասելով` հայ եկեղեցին ենք պատկերացնում»: 

Այս պահին հոգևորականը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և այլ քաղաքացիներ, սպասում են, որ ԱԺ անվտանգությունը թողնի նրանց բարձրանան նիստերի դահլիճ:

12:12

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են խմբակցությունների անդամներին հնարավորություն և հարթակ չտալ նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ այդ ճանապարհը կտանի պետության, ազգային արժեքների կործանմանը:

Հիշեցնենք, որ Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը, ով հայտարարեց, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից: Նա կոչ արեց ձեռնամուխ լինել գենդերային հավասարության, մարդու իրավունքների ապահովմանը նպատակադրված օրենսդրական բարեփոխումների իրականացմանը:

Հիշեցնենք նաև, որ նրա ելույթին արձագանքեց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ այն  դիտարկելով անարգանք հանձնաժողովի, ԱԺ-ի նկատմամբ: Նաիրա  Զոհրաբյանը նշեց, որ լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտել է օրակարգը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular