ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նապոլեոնի գահը ֆրանսիական աճուրդում վաճառվել է 500 հազար եվրոյով

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանսիայի կայսր Նապոլեոնի (1769-1821) գահը Ֆրանսիայի միապետների Ֆոնտենբլո պատմական նստավայրում աճուրդով վաճառվել է 500 հազար եվրոյով։ Այս մասին իր Twitter-ում տեղեկացրել է Osenat աճուրդի տունը, որն զբաղվել է սակարկություններով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Կայսեր գահը վաճառվել է 500 հազար եվրոյով, ներառյալ տուրքերը»,- ասվում է տեղեկատվությունում, որում նաեւ ընդգծվում է, որ այդ լոտը հիմնականն էր սակարկություններում։ Նոր սեփականատիրոջ անունը չի նշվում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ փորագրված, ոսկեզօծ գահը գնահատվում է 80 հազար եվրո, դա կապված էր նրա իսկության վերաբերյալ վեճերի հետ։ Երկար ժամանակ համարվում էր, որ գոյություն ունեն Նապոլեոնի հին գահեր։ Դրանցից մեկը գտնվում էր Փարիզի Թյուիլրի պալատում, մյուսը՝ Սեն Քլու դղյակում, երրորդը՝ Սենատում, որտեղ է առայսօր, չորրորդը Օրենսդրական կորպուսում է (այժմ՝ Ազգային ժողով), հինգերորդը՝ Փարիքի քաղաքապետարանում։

Սակայն Osenat-ում հավաստիացրել են, որ «փորձագետներն ուսումնասիրել են այս լոտը վեց ամիս», եւ նրա իսկությունը կասկածներ չի հարուցում, իսկ լոտի պատմությունը փաստագրված է։

Համաձայն աճուրդի տան տեղեկատվության՝ XIX դարավերջին ամերիկացի մարդասեր Մայքլ Հենրի դը Յանգն Նապոլեոնի այդ գահը հանձնել է որպես նվեր Սան Ֆրանցիսկոյի Գեղարվեստի թանգարանին։ Մեկենասի վկայությամբ՝ այն իրեն էր կտակել ֆրանսիացի ազգականը, որը կայսեր մերձավոր շրջապատից էր։

Ինչպես նշել են Osenat-ում, աճուրդում վաճառված գահը նույն ոճով է, ինչ եւ Թյուիլրիի գահը, բայց մի փոքր տարբերվում է նրանից չափերով։ Փայտե մասերը ծածկված են ոսկով, իսկ թիկնակին կարված է կայսեր անվան սկզբնատառը (N)՝ թագով։

2019 թվականի օգոստոսին լրանում է ֆրանսիացի կայսեր ծննդյան 250-ամյակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular