Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր առաքելությունն է՝ օգնել ՀՀ-ում քաղցկեղով հիվանդ երեխաներին. Աննա Հակոբյանը մասնակցել է բարեգործական ճաշկերույթի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի տիկին,  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Վարուժան Ներսեսյանի եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ ապրիլի 6-ի երեկոյան Լոս Անջելեսում ներկա է գտնվել Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի 34-րդ ամենամյա գալա-ճաշկերույթին, որից հավաքված ողջ հասույթը փոխանցվել է «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին: Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 800-ը. այդ թվում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, Կալիֆորնիայի նահանգի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, անվանի գործարար Մայք Սարյանը, բժիշկիներ, մտավորականներ, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Գալա-ճաշկերույթին ելույթներով հանդես են  Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի տնօրեն Արմոնդ Կոտիկյանը, փոխտնօրեն Քեվին Գալստյանը, Սերժ Թանկյանը: 

Գալա Ճաշկերույթին որպես պատվավոր հյուր հանդես է եկել նաեւ Աննա Հակոբյանը: Ստորեւ ներկայացնում ենք գալա-ճաշկերույթին Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ:

Հարգելի´ ընկերներ եւ հյուրեր,

Ինձ համար մեծ հաճույք է տեսնել Ձեզ բոլորիդ այստեղ եւ շնորհակալություն ձեր ներկայության եւ մասնակցության համար: Ես կցանկանամ հատուկ շնորհակալություն հայտնել այս երեկոյի կազմակերպիչներին՝ հայ-ամերիկյան բժշկական կազմակերպությանը, մեր լավ ընկեր բժիշկ Շանթ Շախերդեմյանին, ով այս ամիսների ընթացքում տքնաջան աշխատել է, որ այս միջոցառումը դառնա իրականություն: Այս երեկոն շատ կարեւոր առաքելություն ունի՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Այսօր մենք միավորվում ենք մեկ նպատակի համար՝ ապահովել առողջ, խաղաղ եւ երջանիկ մանկություն հայ մանուկների համար: Տարեկան Հայաստանում հարյուր երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք այդ երեխաներին: Միասին մենք կարող ենք պայքարել քաղցկեղով տառապող յուրաքանչյուր երեխայի կյանքի համար, եւ դա մեր պարտավորությունն է՝ թույլ չտալ, որ նրանց կյանքերն ընդհատվեն ֆինանսի բացակայության պատճառով:

Դուք ավելի քան ես տեղյակ եք, որ քաղցկեղը մեր ժամանակներում այլեւս առաջվանը չէ: Այն այլեւս այն սարսափելի եւ անբուժելի հիվանդությունը չէ, ինչպես տարիներ առաջ: Մարդկությունը եւ դուք՝ բժիշկներդ գտել եք քաղցկեղը հաղթահարելու ուղիները: Այսօր հիմնականում մենք կարող ենք հաղթել քաղցկեղի դեմ պայքարում, բայց դեռեւս լինում են դեպքեր, երբ մենք հաջողություն չենք ունենում եւ բժշկությունն ու գիտությունը դեռեւս չեն գտել քաղցկեղի դեմ կախարդական բանալին բոլորի համար:

Եվ այդ պատճառներից գլխավորն էլ այն է, որ մեծ գումարներ են հարկավոր այդ ճակատամարտի համար: Այսօր հիմնականում հարուստ եւ զարգացած երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ն է, քաղցկեղը լոկ հիվանդություն է, բայց առավել քիչ զարգացած երկրներում քաղցկեղն ու մահը հոմանիշներ են: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ես վստահ եմ, որ շատ շուտով մեր երկիրը տեղ կզբաղեցնի աշխարհի զարգացած երկրների շարքում: Բայց այսօր, այս վայրկյանին քաղցկեղով հիվանդ մեր երեխաները չեն կարող սպասել այդ զարգացմանը, մեր երեխաները սպասում են բուժման եւ դրա համար նրանք մեր օգնության կարիքն ունեն:

«City of smile» հիմնադրամը ստեղծվել է կյանքեր փոխելու համար, այդ կյանքերը դրական ուղղությամբ տանելու, երեխաներին եւ նրանց ընտանիքներին ժպիտը վերադարձնելու: Մենք սկսում ենք պահպանել մեկ ժպիտը՝ միաժամանակ բերելով ժպիտ ընտանիքին, որովհետեւ ինչպես ես մի անգամ ասել եմ, փրկելով մեկի կյանքը մենք փրկում ենք աշխարհը: Ձեզանից շատերը բազմաթիվ անգամ օգնել են մեր հայրենիքին, ես դա գիտեմ եւ դուք դա արել եք առանց որեւէ ակնկալիքի, ձեր միակ մտածմունքը եղել է այն, որ ձեր օգնությունը ճիշտ տեղ հասնի:

Այս առումով վստահեցնում եմ, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին նվիրաբերված յուրաքանչյուր դրամ ծառայելու է իր նպատակին՝ բուժել քաղցկեղով հիվանդ երեխայի, փրկել այդ հրեշտակների կյանքն ու վերադարձնել երջանկություն նրանց ընտանիքներին: Աշխարհի ամենավատ բանն է, երբ դուք պատկերացնում եք ծնողներին, որ նստած են անկողնում պառկած իրենց զավակի կողքին եւ ի վիճակի չեն նրան ոչնչով օգնել:

Այսօր մի քանի հարյուր մարդ է այստեղ հավաքված եւ դա նշանակում, թե որքան շատ մարդ կա այդ երեխաների եւ նրանց ծնողների կողքին, փոխանցելով հույսի շող եւ մեկնելով օգնության ձեռք: Եվս մեկ անգամ շնորհակալություն այստեղ լինելու համար, շնորհակալություն այն թիմին, որ իրականություն է դարձրել այս միջոցառումը, շնորհակալություն համագործակցության եւ Հայաստանի կողքին լինելու համար:

Միջոցառմանը Աննա Հակոբյանին Հայ ամերիկյան բժշկական կազմակերպության կողմից արժանացել է պատվոգրերի «Ժպիտների քաղաք» հիմնադրամում կատարած աշխատանքի եւ ամբողջ աշխարհում հայ կանանց ոգեշնչելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Мастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры
Самое популярное