ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ցույց կտանք, թե «Սպայկան» ինչի է ընդունակ. սկսում ենք քաղաքացիական անհնազանդության ակտ». Ակցիա՝ դատարանի առջեւ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կոտրվեց մեր տնտեսության հիմնաքարերից, ողնաշարերից մեկը: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով դատարանի այսօրվա որոշմանը, որով երկու ամսով կալանավորվեց «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը:

Նա հիշեցրեց, որ իր վերջին ասուլիսում Դավիթ Ղազարյանը հայտարարել էր, որ իր հնարավոր կալանավորումը հանգեցնելու է ընկերության կործանման:

«Դավիթ Ղազարյանը հայտարարեց, որ որեւէ խոչընդոտ չի հարուցվել ՊԵԿ-ի կողմից որեւէ գործողության, ինչո՞ւ են կալանավորում: Մենք անցնում ենք օպերատիվ կառավարման, անելու ենք ամեն ինչ օրենքի սահմաններում մեր իրավունքները պաշտպանելու համար: Այսօր ՀՀ-ում բիրտ ուժ կիրառվեց գործարարության նկատմամբ: Մենք հանդես ենք գալու շատ քննադատող հայտարարությամբ»,-ասաց Բաղդասարյանը:

«Սպայկայի» մեկ այլ աշխատակից հայտարարեց. «Այն երազանքը, որ մենք ունեինք, զրոյացվեց: Մենք այստեղից չենք հեռանալու, եթե վարչապետը չբարեհաճի այստեղ գալ, մենք սկսում ենք ամբողջ հանրապետության մասշտաբով քաղաքացիական անհնազանդության ակտ: Առաջիկա օրերը ցույց կտան, թե «Սպայկան» ինչի է ընդունակ: Կոչ ենք անում բոլորին, որոնք մտահոգված են այս խնդրով, հավաքվեն այստեղ ամբողջ հանրապետությունից: Մենք տեսնում ենք, որ թուրքամետ մտածողությամբ մարդիկ են սողոսկել պետական համակարգ»:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Պահանջում ենք Նիկոլին» «Դավիթ Ղազարյան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:

Նրանց ձեռքին կան պաստառներ «Մենք Spayka ենք», «Ղազարյանը մենք ենք», «Արդարություն», «Ամոթ ՊԵԿ-ին»: Այս պահին բողոքի ակցիան դատարանի դիմաց շրունակվում է:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին դատարնը որոշեց երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular