ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես. Փաշինյանը ԵԿՄ համագումարում հիշեց Վազգեն Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երկրապահ կամավորական միությունը» ստեղծել են լեգենդար մարդիկ, որոնց խիզախության, արյան և կյանքի վրա է կառուցվել Հայաստանի և Արցախի անկախ պետականությունը, մեր ժողովրդի անվտանգությունը։ Այս մասին այսօր ապրիլի 7–ին, ԵԿՄ արտահերթ համագումարում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը։

«Ժամանակի ընթացքում տեղի ունեցած շատ իրադարձություններ երկրորդ պլան են մղել այս հանգամանքը։ Խոնարհվում եմ ազատամարտիկների  և առաջամարտիկների այն սերնդի առաջ, որը չշփոթվեց, խուճապի չմատնվեց մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առջև և անհավասար մարտի բռնվեց հանուն մեր ժողովրդի երազանքների պաշտպանության։  Քավ լիցի, չեմ ասի, թե այսպիսի առաքելություն ստանձնած բոլոր ազատամարտիկները հետագայում դարձան ԵԿՄ անդամ, բայց որ իր հիմնադրման պահին այս կառույցը 100 տոկոսով կազմված էր այսպիսի մարդկանցից, դա աներկբա է։

Շատերը մոռացել են, որ ԼՂՀ մեր հայրենակիցների դեմ ի սկսզբնե հարձակումներ էին գործում ոչ միայն ադրբեջանական, այլև խորհրդային զինված ուժերը, իրավիճակը հակամարտության սկզբնական օրերին օրհասական էր թվում, թվում էր՝ չկա ոչ մի շանս մեր ժողովրդի, համար, բայց Ղարաբաղյան պատերազմում էլ տեղի ունեցավ այն, ինչ Սարդարապատի ճակատամարտում, այն, ինչը հակառակ էր բոլոր վերլուծություններին ու սառը հաշվարկներին, որոնք հաշվի չեն առնում ոգու և միասնության ուժը, որը հայ ժողովուրդն ուներ 1988 թվականի և, թույլ տվեք ասել, ունի նաև այսօր՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում։

Ղարաբաղյան ազատամարտի մեծագույն դասն ու հետևությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի ու ժողովրդի հետագա ճակատագրի համար։ Այդ ազատամարտով մենք ապացուցեցինք, որ ի վիճակի ենք սեփական ճակատագրի տերը լինել, ի վիճակի ենք թղթե շերեփով աղերսողի մեր կարգավիճակը փոխարինել երկաթե ձեքով, խաղաղասեր մտքով ու անպարտելի ոգով, խաղաղություն պարտադրել, ոչ թե աղերսել։ Խաղաղություն պարտադրել ենք մեզ պարտադրված պատերազմում։ Հարկ եմ համարում ընդգծել նաև ԵԿՄ անդամ չհանդիսացող բոլոր ազատամարտիկներին շնորհակալություն եմ հայտնում այս պատմական վստահությունը մեր ժողովրդին ներշնչելու համար։ Հույս եմ հայտնում, որ այս համաժողովը կդառնա բոլոր ազատամարտիկների համախմբման համաժողով։ Բայց այս պատմական վստահությունը մեզ ամենևին էլ ագրեսիվ և ռազմատենչ չի դարձրել։ Վազգեն Սարգսյանն այս կապակցությամբ հստակ է  արտահայտվել։ «Ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես»,– ասել է նա։ Կարծում եմ՝ սրանք խոսքեր են, որ մեզանից յուրաքանչյուրն այսօր կարող է կրկնել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular