ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաժան սպանություն՝ Երեւանում. տարեց կնոջ բերանը փակել են կպչուն ժապավենով ու դանակով հարվածներ հասցրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում, այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 11:50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տեւական ժամանակ է՝ չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են փրկարարները, որոնք բացել են տան դուռը եւ հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։ Նա հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակած, իսկ մարմնի վրա էլ եղել են սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու դատական բժիշկները։ Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են սպանվածի ինքնությունը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular