ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էնրիկե. Մեր հաղթանակը «Ռեալին» ուղղված վերջին հարվածը կլինի

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմը խաղաոճը չի փոխելու:
-«Բարսելոնան» չի պատրաստվում փոխել խաղաոճը: Մենք պետք է որքան հնարավոր է շատ վերահսկենք գնդակի տեղաշարժը, որպեսզի «Ռեալն» իր ուժը ցույցադրելու հնարավորություն չունենա: Խաղալու ենք առաջնության առաջատարը մնալու և չեմպիոնության ճանապարհին ևս մեկ քայլ անելու նպատակով:
Մեր հաղթանակը «Ռեալին» ուղղված վերջին հարվածը կլինի, իսկ չեմպիոնական պայքարում միակ մրցակիցը կլինի «Ատլետիկոն»: Մենք պետք է հաղթենք,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ այժմ կատալոնական թիմը 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալն» ունի 66 միավոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular