ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օզբիլիս․ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես պրոֆեսիոնալ, կարգապահ եւ ազնիվ խաղացող եմ

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է իրավիճակը, որի պատճառով հոլանդական «Վիլեմ Երկրորդը» խզել էր նրա պայմանագիրը։ Հայ ֆուտբոլիստը վարձակալությամբ էր հանդես գալիս հոլանդական ակումբում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշին»։

«Ճիշտ է, որ ես հրաժարվել էի նախավարժանք անել «Ֆորտունայի» դեմ հանդիպման ժամանակ։ Դրա համար ես արդեն ներողություն եմ խնդրել։

Հույզերս գերիշխեցին, երբ տեսա, որ փոխարինման է դուրս գալու երկու շաբաթ վնասվածք ունեցած եւ խաղից առաջ միայն մեկ օր մարզված խաղացող։ Ափսոսում եմ, որ այդպես ավարտվեց ամեն ինչ, իսկ պայմանագիրս խզեցին աշխատանքից հրաժարվելու պատճառաբանությամբ։

Ինձ ճանաչողները գիտեն, որ ես պրոֆեսիոնալ, կարգապահ եւ ազնիվ խաղացող եմ։ Բայց ես նույնպես սխալվում եմ»,- Ինստագրամում գրել է Օզբիլիսը։

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր 14 հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular