ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլի 7-ի յուրահատկությունը՝ Գյումրիի ապագա մայրիկների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Արման Հարոյանն իր ֆեսբուքյան էջում գրում է.

Վաղը ապրիլի 7-ն է, մայրության տոնը։
Նախատոնական այս օրը ակամայից հիշեցրեց երկու տարի առաջ՝ 2017-թվականին ապագա մայրիկների համար պատրաստված անակնկալը, որը կազմակերպվել էր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։ 
Կարծում եմ արժի վերհիշել այդ օրվա անցուդարձը, անակնկալից զարմացած ու երջանկացած կականց ուրախությունը։ 
Սկսենք սկզբից։ 2017 թվականին, միամսյակի ընթացքում Գյումրու տնակների ավանում անցկացվեց հարցում, որի արդյունքում պարզվեց, որ անտուն, ու «դոմիկի» մեջ ապրող 16 ապագա մայր կա։ Օրեր անց, արդեն ապրիլի 7-ին, Ռոզա Ծառուկյանը այցելեց նրանց, ու հանձնեց այդքան բաղձալի նվերները՝ 16 բնակարանների բանալիները։ Սպասված նվերը ապագա մայրիկները ստացան անսպասելիորեն, նրանց բալիկները ծնվեցին ու մեծացան ցուրտ ու մռայլ «դոմիկներից» հեռու։ 
Կարևորելով այս նվերների ամբողջ նշանակությունը, պետք է նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի աչքից երբեք չի վրիպել ոչ մի հայի խնդիր։ 
Եվ ահա նման նախաձեռնությունների արդյունքում է, որ ապագայում հնարավորություն կունենանք սոցիալապես ծանր կացության մեջ գտնվող մարդկանց մասին խոսել անցյալ ժամանակով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular