ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում ամենաթանկ կտավի սեփականատերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Աշխարհում ամենաթանկ կտավի՝ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը», սեփականատերը Միացյալ Արաբական Էմիրություններ մայրաքաղաք Աբու-Դաբին է։  Ռիա նովոստիին հայտնել են Աբու-Դաբիում գտնվող Լուվրի մասնաճյուղից։

«Աբու Դաբիի մշակույթի և տուրիզմի վարչությունը Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկությունը» կտավի սեփականատերն է»,- նշել են մասնաճյուղից։

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» երկար ժամանակ համարվել է կորած։ 2017 թ. այն վաճառվել էր մասնավոր կոլեկցիոների 450 միլիոն դոլարով՝ դառնալով պատմության մեջ արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը։  New York Times-ի տեղեկատվությամբ, կտավը ձեռք էր բերել սաուդյան արքայազն  Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամմեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը։ Աբու Դաբիի իշխանությունը չի բացահայտել, թե ինչպես է ստացել այդ կտավը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆրանսիական Լուվրի Աբու-Դաբիում գտնվող մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում «Աշխարհի փրկիչը»։ 2018 թ. սեպտեմբերին  թանգարանի մասնաճյուղը չեղյալ էր համարել  նկարի ծրագրված ցուցադրությոնը «առանց պատճառը բացատրելու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular